Հռոմի Ֆրանչիսկոս պապը հունվարի 8-ին ավանդույթի համաձայն Սուրբ Աթոռում ընդունել է հավատարմագրված դեսպաններին և դիվանագետներին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Vatican News-ում տեղ գտած հրապարակումից, Հռոմի պապի ավանդական ճառի առանցքում այս անգամ խաղաղությունն է եղել։
«Սիրելի՛ դեսպաններ, կայ բառ մը, որ յատուկ կերպով կ՛արձագանքէ քրիստոնէական երկու հիմնական տօներուն առիթով… անիկայ «խաղաղութիւն» բառն է»,- իր խոսքում նկատել է Սրբազան քահանայապետը։
Հռոմի Պապն անդրադարձել է հակամարտող պետություններին՝ անիմաստ սպանդ անվանելով պատերազմը։
Նորին Սրբությունը մտահոգություն է հայտնել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված իրավիճակի համար։ Նա ևս մեկ անգամ խաղաղության կոչ է հնչեցրել՝ հրատապ համարելով նաեւ արցախահայության՝ օրինական ու անվտանգ տուն վերադարձի հարցը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: