Հայ ժողովրդի համար բոլոր առումներով ծանր 2023 թվականն ավարտվեց, եկավ 2024 թվականը, որը, ըստ բոլոր կանխատեսումների, ոչ պակաս բարդ ու մարտահրավերներով լի է լինելու հենց «մայրցամաքային» Հայաստանի համար։ Եվ ամեն ինչ այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը վերջին 35 և ավելի տարիների ընթացքում համարժեք չի եղել այն մարտահրավերներին, որոնց բախվել և բախվում է ամբողջ հայ ժողովուրդը:
ՀՀ վարչապետի խոսքով, 30 տարի Հայաստանը ջանքեր ու ռեսուրսներ է ներդրել Հայաստանի և Արցախի վերամիավորման ի սկզբանե անիրագործելի ծրագրում։ «Հայաստանը կառուցելու փոխարեն՝ մենք մեր ողջ ռեսուրսները ծախսեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստեղծելու անիրագործելի ծրագրի վրա»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Սակայն կյանքը շատ արագ ցույց տվեց բոլորին, որ Արցախի ամբողջական մերժումը և նրա մտացածին «լուծարումը» չի փրկել և չի փրկի Հայաստանին Թուրքիայի և Ռուսաստանի պահանջներից՝ ադրբեջան կոչվող ֆաշիստական միավորման ձեռքով։
Այս սուբյեկտի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից բազմիցս ասվել և լսվում է, որ Հայաստանը «Արևմտյան ադրբեջան» է, և եթե Հայաստանը համարձակվի ակնարկել Արցախի բնակիչների՝ նախկին բնակության վայրեր վերադառնալու մասին, Ադրբեջանը կսկսի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի ծրագիր իրականացնել։ Ենթադրյալ անկլավների մասին հայտարարություններ են անում, իբր Հայաստանը պարտավոր է վերադարձնել ադրբեջանին։
Ադրբեջանի դիրքորոշումը բավականին հստակ է և չի փոխվել 30 տարվա ընթացքում։
Անհասկանալի և ծայրահեղ վտանգավոր է Հայաստանի դիրքորոշումը, որը նույն տարիների ընթացքում վարել է թե՛ Արցախից հրաժարվելու, թե՛ հայկական պետականությունը կործանելու ռուս-թուրքական ծրագրի համապատասխան կապիտուլյացիայի ենթարկվելու քաղաքականություն։ Հայաստանի ներկայիս իշխանությունը իրագործում է նախորդ իշխանությունների երկար ու բազմիցս զիջումների արդյունքը։
Շատերին հետաքրքրում է՝ կարո՞ղ է Հայաստանը հակադարձել Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականությանը մի բանով, որը կարող է ստիպել այս երկրին հրաժարվել իր պահանջներից:
Պատասխան՝ այո, կարող է։ Իսկ Հայաստանի ձեռքին գլխավոր հաղթաթուղթը Ադրբեջանից փախստականների ներկայությունն է իր տարածքում շուրջ 36 տարի՝ սկսած 1988-ին Սումգայիթի ջարդից, վերջացրած Արցախի ցեղասպանությունով ու էթնիկ զտումով։
8 գյուղերի վերադարձի վերաբերյալ Ադրբեջանի պահանջներին Հայաստանը կարող է պատասխանել Շահումյանի շրջանի և Գետաշենի 20 գյուղերի վերադարձի պահանջով, իսկ Արցախի շուրջ 7 շրջանների պահանջներին՝ բոլոր փախստականների տարածքային կորուստների փոխհատուցման՝ այս տարածքներում նրանց բնակեցման պահանջով։ «Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի վերաբերյալ Ադրբեջանի պահանջներին պետք է հակադրել Սումգայիթի, Բաքվի, Գանձակի (Կիրովաբադ) բնակիչների վերադարձի պահանջը։
Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները անկախության բոլոր տարիներին վարեցին կապիտուլյացիոն քաղաքականություն, որը հասցրեց Հայաստանը պետականության կործանման եզրին։ Ինչո՞ւ չկարողացան օգտագործել ազգային-ազատագրական պայքար հռչակած Արցախի ներուժը, որի պատասխանը եղավ 6 ցեղասպանություն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ։
Այն, ինչ այսօր Հայաստանի իշխանությունները չեն կարող բարձրաձայն ասել և անել, կարող են անել Արցախի իշխանություններն ու ժողովուրդը, ովքեր հայտնվել են նրա տարածքում։ Սակայն մենք տեսնում ենք տրամագծորեն հակառակ քաղաքականություն. Արցախի իշխանություններին և ժողովրդին արգելված է ձայն հանել իրենց իրավունքների մասին, ինչը, հայկական հզոր «էլիտայի» անհիմն կարծիքով, կարող է սպառնալ Հայաստանի տարածքային ամբողջականությանը և անվտանգությանը։
Սակայն լռությունն ու ստիպված ենթարկվելը Հայաստանի իշխանությունների անօրինական գործողություններին, փախստականների իրավունքների ոտնահարմանը, հասկանալի լուծումների ու ծրագրերի բացակայությունը, որոնք գոնե փոքր-ինչ կթեթևացնեն Արցախի բռնի տեղահանված բնակիչների վիճակը, չեն հանգեցնում որևէ դրական արդյունքների: Ադրբեջանը հավակնել է Հայաստանի տարածքին և շարունակում է հավակնել։ Ավելին, Ալիևին հաջողվեց «վտարել» միջազգային միջնորդներին և ստանալ Հայաստանի իշխանությունների համաձայնությունը «ուղիղ բանակցությունների համար»։
Հայաստանն ինքն իրեն թակարդ է գցում, և հիմա ոչ ոքի վրա հնարավոր չի լինելու բարդել մեղքը. Արցախը հանձնվել է, Արցախի ժողովուրդը հլու-հնազանդ ենթարկվում է հիմնականում Հայաստանի ոչ ադեկվատ իշխանության զավեշտալի պահանջներին։ Առայժմ ենթարկվում է, որպեսզի իրենց վրդովմունքը և, հնարավոր է, գործողությունները չօգտագործվեն տարբեր քաղաքական ուժերի մերկանտիլ քաղաքական խաղերում։
Մարգարիտա Քարամյան