Ադրբեջանի ֆաշիստական միավորման նախագահը ծավալուն հարցազրույց է տվել իր լրատվամիջոցին, որտեղ մանրամասն նկարագրել է իր ահաբեկչական կազմակերպության վարած քաղաքականությունը վերջին 30 տարիների ընթացքում՝ սկսած 1993թ.-ից, որը նրան թույլ է տվել օկուպացնել Արցախի Հանրապետությունը և ներկայացնել իր ահաբեկչական գործողությունները որպես էքսպանսիոնիզմի հիմնավորում։
Զարմանալի է, թե արհեստականորեն ստեղծված այս երկիրը որքան հեշտությամբ է հավակնում ինքնիշխանությանը, ինքնիշխան քաղաքականությանը, որքան հմտորեն է գործում միջազգային իրավունքի, միջազգային իրողությունների հետ, որտեղ որոշակի երկրների վրա ազդեցության միջազգային մեխանիզմները չեն գործում կամ անտեսվում են գերտերությունների կողմից։
Բայց Ալիևի ամենակարևոր խոստովանությունները՝ Հայաստանի անատամ, անգրագետ քաղաքականության ու կապիտուլյացիոն պահվածքի մասին էին, որից թշնամական կողմը հմտորեն օգտվեց։
Փաստորեն, Ալիեւն ասաց, որ հայկական կողմը հեշտությամբ հանձնեց Շուշին, Քարվաճառը եւ Քաշաթաղը, եւ նույնիսկ թշնամիները զարմացած են մնացել:
Բռնի տեղահանվածների կարիքների հանդեպ ծաղրական վերաբերմունքը, օրենքով սահմանված ֆինանսական օգնութուն ստանալուն արհեստական խոչընդոտներ ստեղծելը, ցեղասպանության եւ էթնիկ զտումներ ապրած մարդկանց համար միջազգային օրենսդրությամբ նախատեսված պետական ծրագրերի անկատարելիությունը հանդիսանում են թշնամու առաջ կապիտուլյացիայի և բոլոր իրավունքները Ռուսաստանին զիջելու քաղաքականության շարունակությունը։
Փախստականների առջև ՀՀ իշխանությունների կողմից ստեղծված թվարկված խոչընդոտները բերեցին արցախցիների անհավանական արտագաղթի։ Մարդիկ արտագաղթում են դեպի անորոշություն ոչ այն պատճառով, որ սոցիալական խնդիրները չեն լուծվում, այլ այն պատճառով, որ անտեսվում են նրանց իրավունքները։ Եվ այս իրավունքներից առաջինը կորցրած գույքի փոխհատուցում ստանալու հնարավորությունն է եւ նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը: Այսինքն, արցախցիները զրկված են իրենց հայրենիքում իրենց հայրենիքից:
Բացի այդ, Հայաստանի իշխանական շրջանակների կոշտ հայտարարություններն առ այն, որ Արցախի Հանրապետության պետական կառույցների գործունեությունը, արցախցիների՝ իրենց օրինական իրավունքների պնդումը վտանգում են Հայաստանի անվտանգությունը, վկայում են, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը շարունակում է թշնամուն նոր տարածքներ հանձնելու քաղաքականությունը։
Կարծես, չկային Սումգայիթում կոտորածները, Բաքուն, Գանձակը (Կիրովաբադը), Շահումյանի եւ Գետաշենի հայերի տեղահանումը, երեք պատերազմ վերջին երեք տարում, չկար Արցախի շրջափակումը:
Հարկ է նշել, 90-ականներին Հայաստանում իշխանությունները նույնն էին, բայց այն ժամանակ Արցախում կային այլ մարդիկ, ովքեր հասկանում էին, թե Արցախը ինչ դեր ունի հայ ժողովրդի ինքնիշխանության համար, ովքեր հասկանում էին, որ Արցախը վահան է հայոց ինքնիշխանության համար։ Եւ այս վահանի զիջումը թշնամուն կբերի դրան, որ Հայաստանին ուղիղ հարվածներ կհասցնեն։
Ժողովրդի տարբեր հատվածների միջև պառակտումն ընդլայնելու Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, քաղաքացիական հասարակության բևեռացմանն ու քայքայմանը միտված ջանքերը, հենց իշխանությունների բացարձակ անգործունակությունը և գործակալական ցանցի առկայությունը Հայաստանի իշխանության ողջ համակարգում վկայում են, որ Հայաստանը կանգնած է ինքնիշխանության կորստի և երկրից բնակչության զանգվածային արտագաղթի սպառնալիքի տակ։ Տխուր է, իհարկե, բայց փաստերը համառ բան են։
Մարգարիտա Քարամյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: