ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է երեսունչորս տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերին ու նշել, որ ջարդերը դարձել են ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտումների քաղաքականության գագաթնակետը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարությունը հաղորդագրություն է զետեղել «X» հարթակում և հավելել՝ ջարդերի պատճառով հարյուրավոր մարդիկ են սպանվել, անդամահատվել և անհետացել, կես միլիոն մարդ փախստական է դարձել:
«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և շեշտում ենք նման քաղաքականության կանխարգելման հրամայականը և բոլոր իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը»,-ասվում է տեքստում:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: