Արցախի խառը մենամարտերի ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը պատմում է պաշարման ժամանակ երեխաների և մարզիչների մասին՝ ընդգծելով դժվարին ժամանակներում նրանց եզակի և ոգեշնչող սխրանքները սպորտի ոլորտում։
2022թ․դեկտեմբերի 12-ին, երբ Ադրբեջանի կողմից փակվեց Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը, Արցախը հայտնվեց շրջափակման մեջ։ Մինչև տարեվերջ ունեինք մրցաշարեր, պետք է մասնակցեինք և՛ Երևանում, և՛Վրաստանում։ Բնականաբար, չկարողացանք։ 2023թ․ դիմավորեցինք նույն ձև՝ բլոկադայի մեջ։
Բլոկադայի ընթացքում հեշտ չէր կազմակերպել մարզումներ, երեխաներին բերել մարզումների, նաև ամենակարևոր հարցերից էր այն, որ սննդի հետ կապված մեծ խնդիրներ կային, բայց կարողացանք 10-20 տոկոսով կազմակերպել պարապմունքները։
Գնալով ավելի էր դժվարանում, քանի որ ունեինք վառելիքի հետ խնդիրներ, սննդի հետ խնդիրներ, հոսանքի հետ խնդիրներ և այլն։ Պարապմունքները կազմակերպվեցին մինչև հունիս-հուլիս ամիսները, որից հետո հնարավոր չէր կազմակերպել մարզումային պրոցես։
Այնուհետև տեղի ունեցավ սեպտեմբերյան պատերազմը, որին մեր տղաներից շատերը մասնակցություն ունեցան։ Դրան հաջորդեցին Արցախը հայաթափելու չարաբաստիկ օրերը և տեղահանությունից հետո տեղավորվեցինք տարբեր վայրերումնշելով: Արցախում մարզվող երեխաների մոտ 70 տոկոսը շարունակում է սպորտով զբաղվել Հայաստանի տարբեր մարզերում, համայնքներում։
2024թ․ նախատեսում են ունենալ սեփական մարզադահլիճ, որը կանվանեն Արցախ։
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: