Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան Աբովյանի սպորտի և մշակույթի կենտրոնում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների հետ և նրանց նվերներ հանձնել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գագիկ Ծառուկյանը։ э
«Հայաստան է ժամանել ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան, ով մեր երկրում է մեծ ծրագրերով՝ այդ թվում ներդրումային:
Իմ հրավերով Անելկայի հետ միասին այցելել ենք Աբովյանի սպորտի և մշակույթի կենտրոն, որտեղ սեպտեմբերից բնակվում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, քանզի Անելկան մեծ ցանկություն էր հայտնել արցախահայ բալիկներին հանդիպելու և նվերներ հանձնելու:
Արցախցի մեր հայրենակիցներին այցը պատահական չէր. խորհուրդն ու համոզմունքը մեկն է՝ կյանքն այսպես չի մնալու, շարունակվելու է և ամեն ինչ իր տեղն է ընկնելու, բայց այս պահին մեր քույրերն ու եղբայրներն ունեն ջերմության և ուշադրության կարիք, որը երբեք չպետք է պակասի»,- գրել է Ծառուկյանը:
Նիկոլա Անելկան Հայաստան է ժամանել հունվարի 18-ին։ Անելկան հունվարի 18-ին այցելել էր Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիա, հանդիպել ակադեմիայի սաների հետ։ Նիկոլա Անելկան հայտարարել է, որ Հայաստանում ֆուտբոլի նոր ակադեմիա բացելու նպատակ ունեն։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: