Ամերիկայի ձայն
Ֆլորիդայի նահանգապետը դիտվում էր որպես հանրապետականների առաջադրման հիմնական հավակնորդ:
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեդանտիսը կիրակի օրը դուրս է մնացել պայքարից՝ պաշտպանելով նախկին նախագահ Դոնալդ Թրամփին:
Այս մասին Դեսանտիսն ասել է X-ում հրապարակված տեսանյութում։
Նա լայնորեն դիտվում էր որպես 2024 թվականի հանրապետականների առաջադրման առաջատար հավակնորդ և Թրամփի բնական ժառանգորդ՝ իր խորապես պահպանողական հայացքների պատճառով: Նա 2023 թվականի սկզբին Թրամփի դեմ մի քանի հարցումներում առաջատարն էր։
Մի քանի ամիսների ընթացքում, սակայն, Ֆլորիդայի նահանգապետի աջակցության բազան կրճատվել էր:
Դեսանտիսի դուրս գալը ընտրապայքարից նշանակում է, որ ՄԱԿ-ի նախկին դեսպան Նիկի Հեյլին մնում է վերջին հանրապետականը, ով հնարավորություն ունի, թեև չնչին, կասեցնելու Թրամփի առաջադրումը: Այդ պայքարի հաղթողը նոյեմբերին կայանալիք համընդհանուր ընտրություններում կհանդիպի նախագահ Ջո Բայդենի՝ դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածուի հետ:
Հարցումների մեծ մասը ցույց է տալիս, որ հանրապետականների ավելի քան 70%-ը դրական է վերաբերվում Թրամփին:
Մարտին, երբ Նյու Յորքում Թրամփին մեղադրանք առաջադրվեց պոռնոդերասանուհուն վճարումները թաքցնելու դավադրության մեջ, նախկին նախագահի աջակցությունը հարցումներում զգալիորեն աճեց, քանի որ շատ հանրապետականներ հավաքվեցին նրա թիկունքում: Հանրապետականների զգալի մասը վստահություն է հայտնել Թրամփի այն պնդումներին, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները թիրախավորել են իրեն՝ կանխելու նրա վերադարձը իշխանությանը: