Եվրոպական ավելի քան հիսուն քաղաքներում ի զորակցություն արցախահայության ակցիաներ կկայանան

  • 18:01 26.01.2024

«Եվրոպացիները հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը եվրոպական տասնչորս երկրների հիսունից ավել քաղաքներում կազմակերպում է տարբեր միջոցառումներ։ Հունվարի 27-28-ին Բելգիայում, Ավստրիայում, Բուլղարիայում, Իսպանիայում, Կիպրոսում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում, Միացյալ Թագավորությունում, Չեխիայում եւ Ֆրանսիայում կայանալիք  համահայկական համախմբման նպատակն է տարբեր միջոցառումների միջոցով  ազգային կառավարություններին եւ եվրոպական կառույցների ղեկավարներին հորդորել հստակորեն դատապարտել արցախահայության նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառված էթնիկ զտումների եւ ցեղասպան քաղաքականությունը, պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գերմանահայերի կենտրոնական կոմիտեի նախագահ Ջոնաթան Սպանգենբերգը նշել է, որ արցախահայությունը, ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, ունի իրավունքներ, որոնք պետք է վերականգնվեն եւ հարգվեն։ «Որպես քաղաքական ակտիվիստներ՝ մեզ համար կարեւոր է այդ իրավունքների համար պայքարելը։ Անշուշտ, արցախահայությունն ինքն է որոշողը, թե ինչ ուղով է ուզում առաջ գնալ, բայց մենք պետք է համապատասխան ատյաններում եւ կառույցներում հարցը օրակարգում պահենք»,- ասել է Սպանգենբերգը՝ հավելելով, որ իրենց կոմիտեն հատկապես հետամուտ է, որպեսզի Գերմանիան Ադրբեջանին առավել քան դատապարտող քաղաքականություն որդեգրի։

«Եվրոպացիները հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը համոզված է՝ արցախցիների անքակտելի իրավունքն է հայրենիք վերադառնալ եւ պահանջում է, որ եվրոպական կառույցները նպաստեն միջազգային շոշափելի անվտանգային երաշխիքների ապահովմանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղին միջազգայնորեն երաշխավորված ինքնակառավարման կարգավիճակի տրամադրմանը։

Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ յուրաքանչյուր հայի բարոյական պարտքն է պայքարել ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատության համար՝ օգտագործելով բոլոր լծակները։ «Իրավիճակը շատ բարդ է, բայց առավելևս հիմա պարտավոր ենք էլ ավելի համախմբված և նպատակաուղղված պայքարել», –  ասել է Կարապետյանը։

Երկօրյա համաեվրոպական համախմբման թիրախային հարցերի շարքում է նաեւ միջազգային դերակատարներից պահանջել արդյունավետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բացառելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսեւորում եւ վերջինի ինքնիշխանությունը վտանգող ցանկացած գործողություն։

Շարժումը պահանջում է նաեւ ջանք չխնայել եւ օգտագործել առկա բոլոր լծակները՝ ստիպելու Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր ձերբակալված բոլոր հայ ռազմագերիներին, քաղաքացիական պատանդներին, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերից ի վեր առևանգված ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը համաեվրոպական համագործակցային հարթակ էորը միավորում է հայ համայնքի ներկայացուցչական մարմինները եվրոպական 15 երկրներում։ Հարթակի առաջին նախաձեռնությունը նամակ էր՝ ուղղված Եվրոպական միությանԵվրոպայի խորհրդիինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ղեկավար անձանց՝ արցախահայությանն աջակցելու հորդորովորը ստորագրել էին ավելի քան 500 եվրոպական  կազմակերպություններ։ Հարթակի առաքելությունն է համախմբել եվրոպական երկրների քաղաքացիներին՝ աջակցելով արցախահայության հիմնարար իրավունքների իրացմանըմիաժամանակ բարձրացնել Եվրոպայի քաղաքականսոցիալական և մշակութային ոլորտներում այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը:

f