«
Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանն ասել է, որ «Արցախի Հանրապետության ԱԺ-ն Արցախի ժողովրդի քվե ստացած միակ, ընդգծում եմ, միակ լեգիտիմ կառույցն է, որը պետք է շարունակի իր աշխատանքները իրավական, քաղաքական, մարդասիրական և լրատվական ուղղություններում: Այսօր մենք չենք կարող ընդունել օրենքի նախագծեր, քանի որ Արցախի կառավարությունը չի աշխատում, բայց մեզ ընտրած հասարակությունը սպասելիքներ և պահանջներ ունի մեզնից»:
«Մենք չենք կարող ինքնալուծարվել՝ ի տարբերություն կառավարությանը: Արցախի նախագահը կարող է լուծարել կառավարությունը մինչև հունվարի մեկը, բայց չի կարող լուծարել Աժ-ն, ըստ Արցախի Հանրապետության սահմանադրության՝ մենք ինքնալուծարման իրավունք չունենք: Մինչև 2025-ի մայիսի 21-ը Արցախի Հանրապետության ԱԺ-ն չի կարող լուծարվել»,- ասել է նա: