Հայաստանի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիան ներկայացնող մարզիկները մասնակցել են Վրաստանի Թիֆլիս քաղաքում կազմակերպվող մրցաշարերին։ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է երեք մարզիկ։ Պրոֆեսիոնալ մենամարտերի ընթացքում հանդես եկան Հայաստանից Արտյոմ Զաքեյանը (61,2 կգ), Արտյոմ Հարությունյանը (93 կգ) և Արցախից Դավիթ Խաչատուրյանը (70,3 կգ)։
GFP (Georgian Fighting Promotion) կազմակերպությունում անցկացվող ոգևորիչ մենամարտի ընթացքում Դավիթ Խաչատուրյանն ապացուցեց իր գերազանցությունը եւ տակտիկական հմտությամբ հաղթեց Գեորգի Կիրվալիձեին (74,5 կգ)։ Հաղթանակն ընդգծում է մեր մարզիկների ակնառու հմտությունները։
Տաթև Ազիզյան