Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է․
«Հնչում են մեղադրանքներ, թե ՀՀ զինանշանի վրայից պատրաստվում ենք հեռացնել Արարատի նկարը։ ՀՀ զինանշանի վրա անգամ Էվերեստը՝ աշխարհի ամենաբարձր լեռը, նկարելուց հետո իրականությունը չի փոխվելու։
Մենք պետք է դուրս գանք կենացային պերճախոսությամբ պետություն կառուցելու տրամաբանությունից։ Պետությունը կենացներով չեն պահում, պետությունը պերճախոսությամբ ու պաթոսով չեն կառուցում, հայրենիքը դրոշ այրելով ու տնկելով չեն փրկում։
Ու առավել նրբանկատ պետք է լինենք, երբ խոսքը վերաբերում է ՀՀ պետական սիմվոլներին։ Դրանք պետության խորհրդանիշներն են և ոչ թե ժողովրդի։ ՀՀ զինանշանը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետությունը և ոչ թե հայ ժողովրդին, որ դարերով ապրել է առանց պետականության։ Ու ամենակարևորը՝ մենք պետք է դադարենք ժողովուրդ լինելուց. մենք պետություն ենք»։
Խնդրեմ, սա ասում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ոչ թե «իրավիճակը ծայրահեղացնող» Լրագիրը, ինչպես ամիսներ առաջ նման կանխատեսմամբ մեր նյութերը բնութագրում էին ընթերցողները։
Նշում էինք նաեւ, որ գալու է ժամանակը, երբ քպ-ական տականքը խոսելու է ուղիղ, առանց սեթեւեթանքի։ Այսօր արդեն նման ելույթ է ունեցել ԱԺ նախագահի աթոռին դրված ստահակը։ Հիմա կարող են ասել, թե Փաշինյանի սպասյակի խոսքը ներկայացրել ենք համատեքստից կտրված․ այս տեքստը մշակված է հանրության նեյրոլինգվիստիկ մշակման կանոններով, «մենք պետք է դադարենք ժողովուրդ լինելուց» թեզը շեշտելու համար։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: