Պաշտպանության նախարարությունը մտադիր է օրենսդրական փոփոխություն նախաձեռնել՝ տարածքային պաշտպանության հրամանատարություն ներդնելու համար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հրամանատարությունը կունենա նաև բանակի սպա, որը կպատրաստի պահեստազորայիններին։ Վերջիններս էլ իրենց հերթին կիմանան, թե ում անմիջական հրամանատարությամբ և որտեղ պետք է իրականացնեն իրենց առաքելությունը։ Այս հարցում մենք պետք է ապահովենք բոլորի համար հավասարություն և ներառականություն»,- ասել է նա։
«Մենք խնդիր ենք դրել պահպանել պահեստային մարտունակության բարձր մակարդակ։ Անցած տարիներին մենք աշխատանքներ ենք կատարել և կշարունակենք ապագայում»,- հավելել է նախարարը։