Նախօրեին Լիսիչանսկի վրա ուկրաինական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի։ Տեղի բնակիչներն ասում են, որ ենթարկվել է հարձակման այն ռեստորանի շենքը, որտեղ ճաշում էին ռուս սպաները։ Z-քարոզիչները խոստովանում են, որ ռեստորանում էին նաև «Արտակարգ իրավիճակների նախարարության», «դատախազության» ղեկավարությունն ու «պատգամավորներ», որոնց ռուսական լրատվամիջոցները դեռ փորձում են ներկայացնել որպես «քաղաքացիականներ»: «Հարվածը պատահական չէր. “նավոդչիկը” հաստատ մոտ է եղել»,- ասում է Դմիտրի Զիմենկինը։
Նա խոստովանում է, որ սպաների ճաշելու վայրը կարող էին հայտնել տեղացի «սպասողները»։ Այս առնչությամբ Z-քարոզիչը կոչ է անում չճանաչված հանրապետության «շեֆերին» չհավաքվել մեկ անպաշտպան վայրում, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերը չկարողանան վերացնել բոլորին մեկ հարվածով։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: