Նախորդ շաբաթ Երևանում ծնված երեխաների քանակը 1902 է ՝ 962 տղա և 840 աղջիկ, բնակչության աճը կազմում է 1 %: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը։
Նա հայտնեց, որ նախորդ շաբաթ արձանագրվել է ընտանիքում 8-րդ երախայի ծննդյան 3 դեպք, 7-րդ-ի և 6-րդ -ի՝ երկուական դեպքեր։
«Արցախից բռնի տեղահանվածների շրջանում Երևան քաղաքում նախորդ շաբաթ ծնվել է 29 երեխա՝ 14 տղա և 15 աղջիկ»,- հայտնեց Դավիթ Կարապետյանը։
Վարչության պետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Արցախից տեղահանված երկու բժիշկ աշխատանքի է անցել Երևանի բուժհաստատություններում։