Ըստ որոշ տեղեկությունների՝ ռուսաստանցի հայեր են ուղարկվել Հայաստան, որոնք որպես պայմանագրային զինծառայողներ հավաքագրավում են տեղական բնակիչների, առաջին հերթին՝ արախցիներին։
Ռուսաստանում մոբիլիզացիան տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերին, և այդ ժամանակից ի վեր այս ալիքի մեջ հայտնվածները ստիպված են ծառայել առանց փոխարինման։ Առաջին բուժօգնությունից հետո նույնիսկ ծանր վիրավորներին վերադարձնում ճակատ, որոնց ստիպում են պայքարել մինչև մահ։
Պուտինը վախենում է նոր մոբիլիզացիայի մասին հայտարարել, թեև ասում են, որ մարտին կայանալիք ընտրություններից հետո դա ստիպված կլինի անել։ Վերջերս Ուկրաինան շրջանառության մեջ է մտցրել նոր տեսակի գերճշգրիտ զենքեր։ «Սուրովիկինի գիծը» պաշտպանում է Ուկրաինայի տարածքային առաջխաղացումներից, բայց ոչ մահաբեր հրթիռներից և անօդաչու սարքերից։ Խոսում են զոհվածների ու ծանր վիրավորների կտրուկ աճի մասին է։
Այդ ընթացքում լեգեոններ են հավաքագրում բոլոր երկրներից, այդ թվում՝ արցախցիներին։ Առավել եւս, որ արցախցիներն ունեն մարտական փորձ։ Բացի այդ, առանց կացարանի և ապրուստի միջոցների մնացած արցախցիներին կյանքի համար լավ վարձատրություն է առաջարկվում։