Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի երեկվա հայտարարությունը նույն լրատվամիջոցին Նիկոլ Փաշինյանի տրված հարցազրույցից հետո իսկական իրարանցում առաջացրեց։ Շատ մտածող մարդիկ սատարեցին Խումարյանին, ով բառացիորեն մերկացրեց Փաշինյանին և նրա դռնացիֆիկացիայի քաղաքականությունը։
Հիշեցնենք, որ Խումարյանն ասել էր, թե Փաշինյանի իշխանությունն պնդում է, որ «թուրքերը ուժեղ են, հայերը՝ թույլ, բայց փոխարենը եզրակացնելու, որ հայերը պետք է ուժեղանան, նա առաջարկում է դադարել հայ լինել»։
Խումարյանը չասաց, որ սա պարզապես վախկոտ մարդու մտածելակերպ չէ, այլ լավ մտածված ագենտուրային ռազմավարություն՝ ուղղված հայ ազգն ու պետությունը ոչնչացնելուն, որն իրականացվում է արդեն 6 տարի և գրեթե հասել է «հաղթական ավարտին»։
Աշխարհում շատերը, նույնիսկ մեր թշնամիները, ապշած են, թե ինչպես էր դա հնարավոր. ո՞նց կարելի էր այդ աստիճանի նվաստացնել համոզիչ հաղթանակ տարած մի ժողովրդի, որը կարողացավ միանգամից երկու պետություն ստեղծել և 30 տարի շարունակ ապացուցել իր ազգային իրավունքները։ Փաշինյանի կուսակցությունն իր տերերի դրդմամբ նախ ասաց, որ 30 տարի «ղարաբաղյան կլանը» զբաղվել է կոռուպցիայով ու հարստությամբ՝ մոռանալով պետականաշինության, բանակաշինության և Ղարաբաղի մասին։ Այնուհետև կարգախոսը փոխվեց՝ «ղարաբաղյան կլանը թալանեց Հայաստանը, որ պահի Ղարաբաղը», և այս սոուսի տակ Հայաստանի իշխանությունը, առանց որեւէ հասարակական դիմադրության հրաժարվեց Արցախից և Հայաստանի 30-ամյա պատմությունից։
Հիմա հերթը հասել է Հայաստանին, և հիպնոսն աստիճանաբար սկսում է ցրվել։ Այն մարդիկ, ովքեր ապացուցում էին, որ Փաշինյանը իրավացի է, հանկարծ արթնացան ու հասկացան, որ, պատկերավոր ասած, իրենց շալվարն արդեն հանված է։
Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկ գրել էր, որ «արդեն դադարել են հիշատակել արցախյան առաջին և երկրորդ պատերազմները, որոնք հաղթել է այդ նույն «հիվանդ հասարակությունը»։ «Հիվանդության» վիրուսն իրականում տեխնոլոգիայի միջոցով հասարակության վերահսկողությունն է՝ իրական ազատությունից զրկում, հայրենասիրության մեթոդական փոխարինում տոտալ վերահսկողությամբ, ստրկացումով և հուսահատությամբ»։
Այլ փորձագետներ նույնպես խոսում էին այն մասին, որ Հայաստանում վերջին 6 տարիներին կիրառվել են որոշակի տեխնոլոգիաներ՝ ազդելով մարդկանց մտածողության և բնազդների վրա։ Սակայն այժմ թիմի անդամներն իրենք են սկսել մարդկանց դուրս բերել հիպնոսի վիճակից։
Թիմից շատերը զգում են մոտեցող աղետ և փորձում են ցատկել գնացքից: Պատահական չէ, որ փաշինյանամետ իրավապաշտպանները խոսում են վերջերս բացահայտված “դավադրության” մասին։ Իսկ այսօրվա հայկական թերթերը գրում են, որ թիմում առճակատում է սկսվել, հնչում են Ալեն Սիմոնյանի ու Վահան Քերոբյանի անունները։
Խումարյանի հայտարարության ֆոնին Փաշինյանի անպարտելի ստվերը հանկարծ փոքրացավ և նմանվեց անսեռ փոքրիկ հրեշի ուրվագծին, որը դողում է վախից ու չարությունից։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: