Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացը բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է: Այս մասին վստահեցրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Փորձ է արվում հարցը շեղել այն տրամաբանությամբ, թե սա Ադրբեջանի պահանջն է: Բացարձակապես Ադրբեջանի պահանջը չէ: Սա Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է, սա Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի ժողովրդի մասին է»,-ասաց Կոնջորյանը: Նա հավելեց, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանում կրքեր բորբոքել, դրա համար միանում է այդ դիսկուրսին:
Անդրադառնալով հնարավոր կոնկրետ փոփոխությունների վերաբերյալ հարցին՝ Կոնջորյանն ասաց, որ որևէ բան փոխելու վերաբերյալ որոշում կայացնողը լինելու է ՀՀ ժողովուրդը, իշխանությունը չունի որևէ վերջնական եզրահանգում:
Մինչ այս պահը իշխանության որեւէ ներկայացուցիչ չի պարզաբանել, թե հատկապես ի՞նչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ։ Եթե դեռ պարզ չէ, թե ինչ փոփոխություններ են մտցվելու Սահմանադրության մեջ, եթե արտաքին պարտադրանք չկա, ապա Կոնջորյանի ասածը՝ ինքնախոստովանություն է։ Նա խոստովանում է, որ իրենք գիտակցաբար, ինքնակամ են պետության հիմքերը քանդում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: