DW
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խիստ քննադատության է ենթարկել հանրապետական սենատորներին սահմանների անվտանգության և Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու վերաբերյալ երկկողմանի համաձայնագրի արգելափակման համար։ «Ես երբեք չէի մտածի, որ Կապիտոլիումի բլրի վրա կտեսնեմ այնպիսի մի բան, ինչպիսին հիմա է կատարվում», – հաղորդում է ամերիկյան CNN հեռուստաալիքը Բայդենի խոսքերը։
Սպիտակ տան ղեկավարը մեղադրել է իր հակառակորդին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որ կանչում է օրենսդիրներին և սպառնում հաշվեհարդարով, եթե նրանք աջակցեն օրինագծին։ Հանրապետականները չաջակցեցին համաձայնագրին, քանի որ նրանց «կանչել և սպառնացել է Դոնալդ Թրամփը», ասել է Բայդենը։
Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 7-ին, ԱՄՆ Սենատի հանրապետականները չկարողացան քվեարկել օրինագծի շուրջ, որը նոր օգնություն կցուցաբերի Ուկրաինային և Իսրայելին, ինչպես նաև խստացնում է երկրի ներգաղթի մասին օրենքները: Փաստաթուղթը, որը մի քանի օր առաջ հաստատվել էր ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների կողմից, ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում չի ստացել անհրաժեշտ 60 ձայնը։
Հանրապետական կուսակցությունից նախագահի գլխավոր թեկնածու Դոնալդ Թրամփը նախկինում քննադատել է համաձայնագիրը և կոչ արել իր գործընկերներին որևէ փոխզիջման չգնալ սահմանների պաշտպանության հարցում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: