Փետրվարի 8-ին Երևանում տեղի ունեցավ քննարկում Արցախի Հանրապետության բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
Չմանրամասնելով քննարկման ընթացքում հնչած հիմնականում անհասցե հայտարարությունները՝ կանդրադառնանք միայն այն փաստին, որ միայն ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն է հայտարարել, որ «Արցախի ժողովրդի ցեղասպանությունը տեղի է ունեցել ինքնորոշման իրավունքի անտեսման պատճառով»։
Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է, որը ենթադրում է յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը՝ ինքնուրույն որոշել իր պետական գոյության ձևը, ազատորեն հաստատել իր քաղաքական կարգավիճակը և իրականացնել իր տնտեսական և մշակութային զարգացումը։
Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին ՄԱԿ հռչակագրում ասվում է.
Հոդված 3
Բնիկ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այս իրավունքի ուժով նրանք ազատորեն հաստատում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը։
Հոդված 4
Բնիկ ժողովուրդները, իրենց ինքնորոշման իրավունքն իրականացնելիս, ունեն ինքնավարության կամ ինքնակառավարման իրավունք՝ իրենց ներքին և տեղական գործերին առնչվող հարցերում, ինչպես նաև իրենց ինքնավար գործառույթների ֆինանսավորման ուղիներն ու միջոցները։
Հոդված 5
Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն պահպանել և ամրապնդել իրենց հստակ քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական և մշակութային ինստիտուտները՝ պահպանելով նրանց իրավունքը, եթե նրանք այդպես են ցանկանում, լիարժեքորեն մասնակցել պետության քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքին:
Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրացրել է ԽՍՀՄ-ում գործող Սահմանադրության շրջանակներում և ՄԱԿ-ի հռչակագրի վերը նշված դրույթներին համապատասխան։
Այսօր շատերը հարց են տալիս՝ ինչո՞ւ է ահաբեկչական Ադրբեջան պետությունը ոչնչացնում օկուպացված տարածքներում ապրող հայերի բոլոր հետքերը։
Շատ պարզ է. այս ֆաշիստական անօրինական կառույցը, որը չի ճանաչվել միջազգային հանրության կողմից իր ձևավորումից ի վեր, նպատակ ունի համոզել համաշխարհային հանրությանը, որ հայերը բնիկ ժողովուրդ չեն: Ահա թե ինչու ահաբեկչական քարոզչությունը նրանց սերունդների գիտակցության մեջ ներարկում է, որ հայերը տարածաշրջանին խորթ մարդիկ են:
Շարունակեք կարդալ Հռչակագիրը։
Հոդված 7
Բնիկ ժողովուրդներն ունեն կյանքի, ֆիզիկական և մտավոր անձեռնմխելիության, ազատության և անձի անվտանգության իրավունք:
Բնիկ ժողովուրդներն ունեն ազատ, խաղաղ և անվտանգ ապրելու հավաքական իրավունք՝ որպես տարբեր ժողովուրդներ և չպետք է ենթարկվեն որևէ ցեղասպանության կամ բռնության այլ ակտերի, ներառյալ՝ մեկ այլ երկիր խմբի պատկանող երեխաների բռնի տեղափոխումը:
Հոդված 10
Բնիկ ժողովուրդները ենթակա չեն բռնի հեռացման իրենց հողերից կամ տարածքներից: Ոչ մի հեռացում տեղի չպիտի ունենա առանց համապատասխան բնիկ ժողովուրդների ազատ, նախնական և տեղեկացված համաձայնության կամ համաձայնագրի, որը նախատեսում է արդար և լիարժեք փոխհատուցում և, հնարավորության դեպքում, վերադարձի տարբերակ:
Ահա թե ինչու Հակարի գետի կամրջի վրա, Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինաբար հաստատված անցակետում, ցեղասպան երկրի լրագրողները պատերազմի և ցեղասպանության հետևանքով իրենց տները լքած արցախցիներին հարցնում էին՝ արդյոք նրանք սեփական կամքով են լքում հայրենիքը։ Պետք էր աշխարհին ցույց տալ, որ հայերը հենց այնպես, մի գեղեցիկ օր, առանց իրենց կյանքին սպառնացող վտանգի, որոշեցին լքել իրենց պապերի երկիրը, հարազատների ու ընկերների գերեզմանները։ Դրանում նրանց օգնում են Փաշինյանը, ում խոսքերը, թե Արցախի ժողովրդին ֆիզիկապես վտանգ չի սպառնում, մեջբերել է Բաքուն ՄԱԿ-ի նիստում, և ռուս դիվանագետները, ովքեր պնդում են, որ իրենց «խաղաղապահներն» ապահովել են հայերի «անվտանգ» արտագաղթը և ցեղասպանությունը։
Իսկ «արդար ու ազնիվ փոխհատուցում» չտրամադրելու համար ահաբեկիչները կոչ են անում Արցախի բնակիչներին վերադառնալ, դիմել համապատասխան մարմիններին՝ ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար, վերագրանցել բոլոր փաստաթղթերը՝ ֆաշիստական երկրի օրենսդրությանը համապատասխան և այլն:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Հայաստանի իշխանություններն ու քաղաքական ու հասարակական գործիչները չեն արտաբերում այս Հռչակագրից որևէ բառ, որը կզսպի ադրբեջանին։ Շատերը կասեն՝ ադրբեջանը թքած ունի միջազգային հանրության բոլոր հայտարարությունների ու որոշումների վրա։
Իսկ գուցե Ադրբեջանը հմտորեն օգտագործում է բոլոր միջազգային նորմերն ու օրենքները իր ցեղասպան գործունեությունը օրինականացնելու համար։ Միգուցե Ալիեւը ստեղծել է ամբողջ ինստիտուտներ, որոնք զբաղված են միջազգային օրենքների կեղծմամբ, դրա համար էլ նա ամեն օր ուժեղացնում է իր ցեղասպան հռետորաբանությունը։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ միակ փրկօղակն է, որից այսօր պետք է բռնի Հայաստանի իշխանությունը Արցախի օրինական ընտրված իշխանությունների հետ փոխգործակցությունը։ Փախստականների իրավունքների ապահովման իր պարտավորությունների խստիվ կատարումը կարող են Հայաստանը դուրս բերել ռուս-թուրքական-ադրբեջանական ահաբեկչական եռյակի ճնշումից։
Ցավոք, ամեն ինչ այդպես չէ, արվում է ճիշտ հակառակը։
Դրա ապացույցը Արցախի մերժումն է արդեն իսկ Հայաստանի Անկախության հռչակագրի մակարդակով։
Սա, երեւի, արդեն չափից շատ է, և՛ քաղաքական, և՛ հասարակական ուժերի ներկայացուցիչների հետագա քննարկումներն ու լսումները պետք է անցկացվեն այլ ուղղությամբ, ինչն, ի դեպ, նշվեց վերոնշյալ քննարկման ժամանակ, բայց անմիջապես դադարեցվեց նախագահողի կողմից, որն ասաց, թե ռուս խաղաղապահներին «Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքի անվտանգությունն ապահովելու մանդատ է պետք»։
Կարծես թե մարդիկ տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունեցել Արցախում 2020 թվականից ռուսական զորքերի հայտնվելուց հետո և մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի՝ վերջին երեք տարիների ընթացքում տեղի ունեցած երկրորդ ցեղասպանությունը։ Ըստ երևույթին, քննարկման կազմակերպիչների նպատակը ոչ թե «բոլոր ուժերի համախմբումն է», այլ ևս մեկ անգամ մատնանշելու, որ շեշտը դարձյալ ռուսական “խաղաղապահների” վրա է դրված։
Իսկապես, հայ հասարակական-քաղաքական գործիչները 30 տարուց ավելի չեն հոգնել նույն փոցխի վրա ոտք դնելուց։ Եվ նույնիսկ հայրենիքի մի մասի կորուստը նրանց ուշքի չբերեց։
Մարգարիտա Քարամյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: