Եվդոկիմովը նշել է, որ տարածաշրջանն ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո խաղաղապահ զորախմբի դերը փոխվել է: Այժմ ՌԴ խաղաղապահներն ադրբեջանական ուժերի հետ համատեղ իրականացնում են տարածքի պարեկություն, շենքերի և մշակութային կառույցների պահպանություն։
Իր հերթին, երկուշաբթի օրը Եվրամիության դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱԳՆ-ի տեղեկատվությունը:
Հանդիպմանը դեսպանին ասվել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը հակասում է ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին և լուրջ մտահոգություններ է առաջացնում։
Նշվում է, որ ԵՄ առաքելությունը, հակառակ իր հայտարարած նպատակներին, ինչպիսիք են տարածաշրջանային կայունության խթանումը և Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ստեղծումը, լայնորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք։
«Միխալկոյի ուշադրությանն է ներկայացվել, որ առաքելությունը, փաստորեն, դարձել է «երկադիտակի դիվանագիտության» գործակալ՝ նպաստելով տարբեր եվրոպացի պաշտոնյաների սահմանամերձ շրջաններ այցելությունների կազմակերպմանը։ Ընդգծվել է, որ նման այցերը, առանց բացառության, օգտագործվում են Ադրբեջանի նկատմամբ ատելություն խրախուսելու և անհիմն ադրբեջանաֆոբիա տարածելու համար»,- ասվում է ԱԳՆ-ում։
Այսպիսով, Մոսկվան և Բաքուն մտադիր են պայմանավորվել Արցախում «ռուս խաղաղապահների» առաքելության շարունակության շուրջ, և միևնույն ժամանակ Բաքուն փորձում է հասնել եվրոպացի դիտորդների դուրսբերմանը Հայաստանից։ Привет Шармазанову.