ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացումը շարունակում է լինել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օրակարգային հարցերից․ այս պահին քննարկվում է միջոցառումների շարունակականության ընթացքին վերաբերող մանրամասները։
Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նախարարությունն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ, որի շրջանակում կներկայացվեն նախատեսվող նոր ծրագրի իրականացման պայմաններն ու ընթացակարգը։
Մարտ ամսին կավարտվի 6-ամսյա վերջին ծրագիրը, եւ արցախցիների մեծ մասը, որն այդպես էլ աշխատանք չի գտել, չի լուծել փաստաթղթերի հարցերը, կմնա բառի բուն իմաստով դրսում, քանի որ չի կարողանա վճարել տան վարձը։ Դա կարող է սոցիալական մեծ դժգոհություն առաջացնի, եւ կառավարությունը որոշել է նոր ծրագրերի թեման ակտուալացնել։
Արդյո՞ք այդ նոր ծրագրը կվերաբերի բնակարանների հատուցմանը, ինչմասին քննարկումները ընթանում էին անցած տարվա վերջից։ Այն ժամանակ խոսվում էր ամեն մարդու հաշվարկով 5 մլն․ դրամ փոխհատուցում տրամադրելու մասին։ Նույնիսկ ասվում էր, որ գումարներն արդեն կան, եւ քննարկվում են փոխատուցման եղանակները։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: