«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել է բաց քննարկումների շարք՝ «Չօտարվող հայրենիք. մեր անելիքը» թեմայով:
Շարքի առաջին քննարկմանը մասնակցել են Արցախի, Հայաստանի և Սփյուռքի (Հայաստանում գտնվող) հանրային կարծիք ձևավորող ակտիվ անհատները:
Մասնակիցները հայտնել են իրենց կարծիքները և մտավախությունները Արցախից մնացած ռեսուրսները պահպանելու և հնարավոր վերադարձի դեպքում Արցախ հասցնելու մասին: Ստեփանակերտի ռուսական թատրոնի տնօրեն Ժաննա Կրիկորովայի խոսքով` Արցախի պետականության կորուստը նշանակում է Հայաստանի պետականության կորուստ: «Անհրաժեշտ է պահպանել բոլոր ռեսուրսները և ընդհանուր հայկական պետականությունը: Մենք շատ ենք ուզում պահպանել մեր պոտենցիալը, մենք ուզում ենք ինքնապահպանվել և ապրել Հայաստանում որպես Արցախի մասնիկ: Մենք ասում ենք չօտարվող հայրենիք, բայց արդյոք մենք կարող ենք վերադարձնել Արցախը, թե՞ անհնար է: Ինչ պետք է անենք մենք բոլորս…»,-ասել է նա:
Քննարկման բուն թեման էր կանխորոշել մտավորական մարդու անելիքը իր ծննդավայրի, հայրենիքի համար` անկախ իշխանական ուժերից:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: