Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում փետրվարի 24-26-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Փետրվարի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, փետրվարի 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-27-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի փետրվարի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։