Տեղյա՞կ եք, որ Ղրիմը ճանաչել եք Ռուսաստանի մաս: Այս հարցը լրագրողներն այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում ուղղեցին ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ինչից նա անակնկալի եկավ:
Բանն այն է, որ այսօր ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ 31-ամյա Գեւորգ Ռ.-ն հետախուզվում է Ռուսաստանի Ղրիմի Հանրապետության Յալթա քաղաքի ՆԳՎ կողմից՝ սպանության մեղադրանքով:
«Տեղյակ չեմ, բայց կփորձեմ հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Դու մի մոռացի, որ ես ՆԳ նախարար եմ, ոստիկանապետը չեմ: Եկեք չքաղաքականացնենք ոչ մի բան, ես չեմ սիրում քաղաքականության մեջ մտնենք համակարգը»,-ասաց նա:
Հիշեցմանը, որ ինքը քաղաքական պաշտոն է զբաղեցնում, նա ասաց. «Ես կփորձեմ համակարգը քաղաքականությունից մի քիչ զերծ պահել»:
Ճշտող հարցին՝ հիմա Ղրիմը Ռուսաստա՞ն է, թե՞ Ուկրաինա, Վահե Ղազարյանն ասաց. «Ցավդ տանեմ, բերեք էդ հարցը թողնենք»:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: