Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով ոչ մի բանի առաջ կանգ չի առնում, ասաց, որ «Կոնդը կօտարվի»։ Կոնդում տները կճանաչվեն հանրային գերակայության գոտի, հողը կանցնի Երեւանի քաղաքապետարանի տիրապետության տակ, իսկ Կոնդի բնակիչներին կտրամադրվի համեստ փոխհատուցում։ Հայկական լրատվամիջոցներն արդեն գրում են, որ Երևանի հնաբնակ համարվող Կոնդի բնակիչների վտարումը նման է Երևանի կենտրոնի տեղահանմանը ներկայիս Հյուսիսային պողոտայի տեղում և կարող է դառնալ «սև օր Փաշինյանի համար»։
Նշվում է, որ այս տարածքում 1 քմ հողատարածքի կադաստրային արժեքը կազմում է 214 եւ 139 հազար դրամ, այսինքն՝ 500-600 դոլար։ Սրանք ծիծաղելի գումարներ են այսօրվա Երևանի, հատկապես կենտրոնի համար։ Բայց խոսքը ամենևին էլ փողի մասին չէ։
«ադրբեջանի և թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչման» համատեքստում Փաշինյանի իշխանությունն արդեն հրաժարվել է Արցախից, հրաժարվել է Իրան-Հայաստան մայրուղուց, հրաժարվել է Երասխում գործարանի կառուցումից և պատրաստվում է հրաժարվել «անկլավներից»՝ հարակից բոլոր տարածքներով և միջպետական նշանակության ավտոճանապարհներին և հայ-իրանական սահմանին հսկողությամբ հանդերձ։
Բայց գլխավոր “առաքելությունը” Երևանինն է՝ վերադարձնել «Կոնդը», որը նշանակում է «գլուխ, կատար»։ «Բարձրունք» Երևանի կենտրոնում, որը Բաքուն պահանջում է որպես կապիրտուլյացիայի երաշխիք։
Դեռևս 2022 թվականին մի խումբ ադրբեջանցի «գիտնականներ» և հանրության ներկայացուցիչներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ Երևանի Կոնդ թաղամասի կապակցությամբ։ Նրանք մտահոգված էին «Թեփեբաշի», այսինքն՝ Կոնդ թաղամասի ճակատագրով, որը հռչակեցին « ադրբեջանական»: Ավելին, Կոնդը անվանեցին «վերջին ադրբեջանական ազգային-մշակութային և պատմական ժառանգությունը» Երևանում։
Նրանք դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ բողոքելով, որ “Իրեվանում” իրենց մշակութային ժառանգության «ցեղասպանություն» է տեղի ունեցել։
«Կոնդը կօտարվի»,- ասում է Ավինյանը։ Կօտարվի՝ հօգուտ Բաքվի՝ ի նշան խաղաղության, խաչմերուկի և այլ պոզաների։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: