Արցախյան հիմնախնդիրն անհրաժեշտ է անընդհատ բարձրաձայնել և ուշադրության կենտրոնում պահել։ Այդ մասին Step1.am-ի հետ զրույցում ասել է Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։
«Միայն Ադրբեջանի հանցագործությունների դեմ քաղաքական և իրավական պայքարի միջոցով Հայաստանը կարող է ձևավորել սեփական պաշտպանության մեխանիզմներ, բայց ոչ մի դեպքում՝ լռությամբ կամ զիջումներով։ Ադրբեջանը Արցախում պատերազմը սկսել է 1992 թվականին՝ խարխլելով միջազգային խաղաղ գործընթացները։ Եվ մինչ միջազգային հանրությունը ուտոպիստական ծրագրեր էր առաջարկում, Ադրբեջանն ուժ էր հավաքում և 2020-2023 թվականներին կրկնակի ագրեսիա իրականացրեց, այս անգամ Արցախի ցեղասպանության արդյունքում հասնելով իր նպատակին։
Հենց սա պետք է հիմք հանդիսանա խաղաղ կարգավորման բանակցությունների համար։ Եթե Հայաստանի իշխանությունները որոշեն աչք փակել Ադրբեջանի հանցագործությունների վրա՝ հանուն խաղաղության ընդունելով ռազմական ագրեսիայի արդյունքը, նրանք կստանան օկուպացիայի մեղադրանքներ և էլ ավելի մեծ ագրեսիա։ Ո՛չ Ալիևը, ո՛չ Փաշինյանը չեն կարող Ղարաբաղի հարցը հեռացնել տարածաշրջանային քաղաքական օրակարգից»։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: