Մոնղոլիայի նախկին նախագահը Պուտինի հետ հարցազրույցից հետո ցույց է տվել Հորդայի քարտեզը, որը ներառում է Ռուսաստանը

Մոնղոլական ականավոր քաղաքական գործիչ Ցախիագին Էլբեգդորջը, ով 2009-2017 թթ. եղել է երկրի նախագահը, հումորով արձագանքել է Վլադիմիր Պուտինի հայտարարություններին Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում, որտեղ ռուս դիկտատորը Ուկրաինայի վրա հարձակումը հիմնավորել է «Ռուսաստանի պատմական հողերով»։ Այս մասին հայտնում է Dialogue-ը։

«Պուտինի ելույթից հետո ես գտա Մոնղոլիայի պատմական քարտեզը»,- գրել է նախկին նախագահը։

Էլբեգդորժի հրապարակած քարտեզների վրա կարելի է տեսնել, որ Ռուսաստանի ժամանակակից տարածքը այն ժամանակ Հորդայի մաս էր, և դա տևեց մի քանի դար, ուստի Պուտինի հավակնությունները պարզապես ծիծաղելի են: Միաժամանակ, մոնղոլական պետության նախկին ղեկավարը «հանգստացրել» է Պուտինին՝ ընդգծելով, որ իր ժողովուրդը չի պատրաստվում սկսել այնպիսի «ազատագրական» պատերազմ, ինչպիսին սանձազերծել էր ռուս բռնապետը։ «Մի անհանգստացեք. Մենք խաղաղ և ազատ ժողովուրդ ենք»,- գրել է Էլբեգդորժը։

Պուտինը գալիս է Հայաստա՞ն. Փաշինյանը երաշխավորեց, որ չի խզելու կապերը Ռուսաստանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ Ռուսաստանին անհրաժեշտ են որոշակի հավաստիացումներ հայաստանյան գործընկերներից ՝ կապված Միջազգային քրեական դատարանին միանալու հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք արդեն ասել ենք, որ, Հայաստանի միացումը միջազգային այս կանոնադրությանը չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է որոշակի հավաստիացումներ ստանալ մեր հայաստանյան գործընկերներից։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչին էլ մենք տրամադրված ենք», – ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ The Telegraph-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորհուրդների կարիքը չունի Հայաստան գալու հարցում՝ Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման պատճառով:

Միաժամանակ նա կես ժամ փորձել է գնդակով կատու խաղալ՝ վստահեցնելով, որ Հայաստանում ընդամենը վարձու մենեջեր է և ուժային կառույցների վրա ազդեցություն չունի։ Այսինքն՝ նա անձամբ չի կարող երաշխիքներ տալ, որ Պուտինին Հայաստանում չեն ձերբակալի։ Եւ նույն պահին Փաշինյանը խորամանկորեն ակնարկում է, որ «շատ իրավաբաններ կան, որոնք ասում են, որ ներկայիս պետությունների ղեկավարներն ունեն անձեռնմխելիություն, անհաղթահարելի անձեռնմխելիություն՝ պայմանավորված իրենց կարգավիճակով»։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը «վավերացրել է Հռոմի ստատուտը, այդ թվում՝ վերլուծելով 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի հետևանքները և արձանագրելով, որ մեր անվտանգության համակարգում որոշակի ճեղքեր են հայտնվել»։

Այս մշուշոտ ձեւակերպումը պետք է ասի, որ Հռոմի կարգավիճակն ուղղված չէ Պուտինի դեմ, թեեւ Երեւանը չի պատրաստվում նաեւ Ալիեւի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան։ Թե որ «անվտանգության ճեղքերն» է ծածկելու Հռոմի կանոնադրությունը, մնում է խորը առեղծված:

Միևնույն ժամանակ, հարցազրույցի ընթացքում Փաշինյանը «մինչև աքլորի կանչը» երեք անգամ ուրացել է Ռուսաստանի հետ առճակատումը՝ , դրանով իսկ հաստատելով, որ իր քաղաքականությունը ուղղված չէ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուն, ինչպես պնդում են նրա արևմտամետ փիարշիկները։ Եվ բոլոր «հակառուսական» շոուները միտված են միայն դրան, որ Արևմուտքը Փաշինյանին վերջնականապես «բան» չանի և դրամաշնորհրերի «ծորակը» չփակի։

Հետաքրքիր է՝ Պեսկովի հայտարարությանը կհետևի՞ Փաշինյանի նույնքան անորոշ հայտարարությունը, թե՞ նա ամուր երաշխիքներ կտա, որ Հայաստանը պատրաստ է Պուտինի այցին։

Նաիրա Հայրումյան

Մոսկվան համաձայնեցնում է Բաքվի հետ “խաղաղապահների” հարցը. Բաքուն եվրոպացի դիտորդներին «օրենքից դուրս» հայտարարեց

Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնեցնում են Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները: «Իզվեստիա» թերթի հետ զրույցում այս մասին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
Եվդոկիմովը նշել է, որ տարածաշրջանն ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո խաղաղապահ զորախմբի դերը փոխվել է: Այժմ ՌԴ խաղաղապահներն ադրբեջանական ուժերի հետ համատեղ իրականացնում են տարածքի պարեկություն, շենքերի և մշակութային կառույցների պահպանություն։
Իր հերթին, երկուշաբթի օրը Եվրամիության դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱԳՆ-ի տեղեկատվությունը:
Հանդիպմանը դեսպանին ասվել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը հակասում է ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին և լուրջ մտահոգություններ է առաջացնում։
Նշվում է, որ ԵՄ առաքելությունը, հակառակ իր հայտարարած նպատակներին, ինչպիսիք են տարածաշրջանային կայունության խթանումը և Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ստեղծումը, լայնորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք։
«Միխալկոյի ուշադրությանն է ներկայացվել, որ առաքելությունը, փաստորեն, դարձել է «երկադիտակի դիվանագիտության» գործակալ՝ նպաստելով տարբեր եվրոպացի պաշտոնյաների սահմանամերձ շրջաններ այցելությունների կազմակերպմանը։ Ընդգծվել է, որ նման այցերը, առանց բացառության, օգտագործվում են Ադրբեջանի նկատմամբ ատելություն խրախուսելու և անհիմն ադրբեջանաֆոբիա տարածելու համար»,- ասվում է ԱԳՆ-ում։
Այսպիսով, Մոսկվան և Բաքուն մտադիր են պայմանավորվել Արցախում «ռուս խաղաղապահների» առաքելության շարունակության շուրջ, և միևնույն ժամանակ Բաքուն փորձում է հասնել եվրոպացի դիտորդների դուրսբերմանը Հայաստանից։ Привет Шармазанову.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լուռ հետևեց «այլ պետություն» Արցախի սպանդի ընցաթքին

Երրորդ հանրապետության համակարգն այն է, երբ հայկական բանակը հեռադիտակներով նայում էր, թե ինչպե՛ս են սպանում իրենց եղբայրներին Արցախում:

Անբարոյականության, գաղութատիրական քաղաքականության և դավաճանության արդյունքը:

Սա է 30 տարվա համակարգի ստեղծած բնույթը: Սա է «անկախ Արցախ» հայեցակարգի հետևանքը: Փաշինյանը պարզապես այս 30-ամյա համակարգի ամենավատ, անբարոյական, բայց միևնույն ժամանակ բնական ծնունդն է։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լուռ հետևեցին «այլ պետություն» Արցախի սպանդի ընցաթքին։

Ավելի ողբերգական, անբարոյական ու հանցավոր պատկեր նույնիսկ պատկերացնել չէր կարելի։

Պետք է գիտակցել մի բան. քանի դեռ մենք չենք հուղարկավորել «Երրորդ հանրապետություն» կոչվող հակապետական համակարգը և անցումային ճգնաժամային մեխանիզմներով չենք ստեղծել նոր պետականակենտրոն համակարգ` ոչ մի այլ գործառույթներ չեն փրկի իրավիճակը։


Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

Ինչ է կատարվում զորամասերում Փառքի անկյուններում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում Փառքի անկյուններում իրականացվում են ոճային առումով արդիականացման աշխատանքներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն՝  հերքելով օրերս մի շարք լրատվամիջոցներում հրապարակված լուրը՝ թե զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են:

«Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝ հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու:

Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են:

Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի կողմից վանդալիզմի դեպքեր՝ Ստեփանակերտում. news.am

Հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման  ադրբեջանական պետական քաղաքականությունը բռնազավթված Արցախում շարունակում է երկրաչափական  պրոգրեսիայով  աճել: Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն այս անգամ ահազանգում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում վանդալիզմի դեպքերի մասին.

««Ադրբեջանական «REAL TV» ալիքն իր յութուբյան հարթակում փետրվարի 4-ին հրապարակեց տեսանյութ օկուպացված Ստեփանակերտից: Տեսանյութի նախնական ուսումնասիրությունները ցույց  են տալիս, որ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասում  գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցու խաչը հանված է, բացակայում է նաև բակում  գտնվող խաչքարը: Հետագայում այլ տեղեկատվության պարագայում հանդես կգանք հավելյալ հրապարկմամբ:

Եկեղեցու հիմքերը դրվել են 2005 թվականի սեպտեմբերին, իսկ կառուցման աշխատանքները տևել են շուրջ 1,5 տարի՝ մինչև 2007 թ.-ի մայիսի 6:

Փետրվարի  6-ին  ֆեյսբուքյան  օգտատեր  Մխիթար Կարապետյանը հայտնել է, որ ֆեյսբուքյան օգտատեր Ռաֆիկ Մեխտիևն իր էջում բռնազավթված Ստեփանակերտից հրապարակել է հերթական  տեսանյութը, որում  բացակայում  էր  Ադմիրալ  Իսակովի կիսանդրին: Մ.Կարապետյանը հավելեց, որ  այդ մասին նաև հրապարակվել  է տելեգրամյան ալիքում: Համապատասխան  մշտադիտարկումներից պարզեցինք, որ  նշված  տեսանյութը Ռաֆիկ Մեխտիևը հրապարակել  է  հունվարի  30-ին: Այդ  տեսանյութում ակնհայտ  երևում է, որ Ստեփանակերտի Ադմիրալ Իսակովի փողոցում տեղադրված հերոսի կիսանդրին ևս դարձավ  Ադրբեջանի  կողմից  պետական  մակարդակով  իրականացվող  մշակութային  ցեղասպանության  զոհ:

Ադմիրալ Իսակովի կիսանդրին տեղադրվել է նրա անունը կրող փողոցում՝ 2018 թվականին: Կիսանդրու  հեղինակը քանդակագործ Ալբերտ  Հարությունյանն է:

Ստեփանակերտում տեղի ունեցած հերթական  վանդալիզմի մասին ահազանգեց Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը՝  ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով ադրբեջանցիների կողմից քանդված Ալեքսանդր  Մյասնիկյանի արձանի լուսանկարները։

Փետրվարի 9-ին «Արարատ» տելեգրամյան ալիքը հրապարակեց բռնազավթված Հադրութում  տեղի  ունեցած հերթական սրբապղծության լուսանկար: Արցախի Հադրութի՝ պատմական Դիզակի  տարածքում օկուպանտի  կողմից  պղծվել է Հադրութի Սբ․ Հարություն եկեղեցու  բակում  գտնվող  վանականներից մեկի տապանաքարը:

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում  է  Արցախի պատմամշակութային ժառանգությունը»:

Վարդենիսում բնակիչները փակել են ճանապարհը. պահանջում են չփակել պետական կառույցները

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի բնակիչներն այսօր՝ փետրվարի 12-ի առավոտյան փակել են քաղաք մտնող գլխավոր ճանապարհը: Բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի:

Բանն այն է, որ իշխանությունները որոշել են փակել Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակը՝ դրանով բարդացնելով սահմանամերձ բնակիչների բնականոն կյանքը: Ակցիային մասնակցում է նաև Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը

Վարդենիսում գտնվող հիմնարկությունները, այդ թվում Վարդենիսի պոլիկլինիկան, տևական ժամանակ ստորագրահավաք էին իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի։ Մեծ թվով ստորագրություններ են հավաքվել, պատրաստվում են հանձնել մարզպետարանին և անկնկալում են իրենց պահանջը բավարարող պատասխան։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակվելու են: Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարզաբանել էին, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։

Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց Ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ, և ես ինչպես արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել»:

Փոխվել է «Սիներջի»-ի կին աշխատակիցների խափանման միջոցը

Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ «Սիներջի» ընկերության աշխատակիցներ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:

«Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Ընկերության ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը չի փոխվել:

 

Դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):

Ծանուցումհանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով

Հիշեցնենք, որ ձերբակալվածների միջ էր նաև Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։ 

Սեպտեմբերի 19-ը Արցախի Շիրակացու ճեմարանում

Ռուզանը աշխատում էր Արցախում Շիրակացու ճեմարանում որպես մաթեմատիկայի ուսուցիչ, ուներ նաև դասղեկական դասարան։ Պատմում է, որ սեպտեմբերի 19-ին 10:00-ին արդեն խոսում էին պատերազմի մասին, բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ նորից լայնածավալ պատերազմ կլինի։

«Դասերից հետո ինչպես միշտ մանկավարժների սենյակում էինք, 6-րդ դասարանի տետրերն էի ստուգում, ու հանկարծ ուժեղ ձայներ լսեցինք և ամբողջ շենքը շարժվեց, նայեցինք պատուհանից՝ Նոր Արեշ թաղամասից արդեն ծուխ էր երևում, հետո ժամին նայեցի՝ 13:10»:

Ռուզանի խոսքով ամենասարսափելին վախեցած երեխաներն էին: «Մեր հարկում միջին դասարաններն էին, ամենուրեք երեխաներ էին լացում, ծնողներին էին ուզում, մենք բոլորին հավաքեցինք, ասացինք, որ հագնեն վերարկուները ու իրենց հետ վերցնեն միայն հեռախոսները: Ես ավագ դասարանների դասղեկն էին, չնայած որ այդ պահին փոքրերի հետ էի, բայց ահավոր անհանգիստ էի իմ դասարաների համար, ովքեր այլ հարկում էին, փորձում էի փնտրել նրանց: Հետո բոլորը իջան մեր հարկ, ըստ հրահանգի ողջ ճեմարանը տեղափոխվեց պետական համալսարանի նկուղ»:

Ուսուցչի համար ամենահուզիչ պահն այն էր, երբ նա հանդիպեց իր դասարանի Ստեփանին, հարցրեց, թե Վահեն որտեղ է՝ «Ստեփանը ասաց, որ կես ճանապարհին էին, տուն էին գնում, երբ ամեն ինչ սկսվեց: Վահեն ասաց, որ պիտի տուն գնա, որպեսզի մայրիկը մենակ չլինի, իսկ Ստեփանը հետ է վերադարձել, որովհետև քույրը դեռ ճեմարանում էր»:

Ռուզանի խոսքով, պետական համալսարանի նկուղում ամեն ինչ խառն էր․ «Ամեն ինչ ահավոր խառն էր, դպրոցականներ, ուսանողներ, դասախոսներ, ուսուցիչներ և մոտակա թաղամասերից այլ բնակիչներ: Պահ կար, որ նույնիսկ ուսուցիչները և դասախոսները արդեն իրենց չէին տիրապետում ՝ լացում էին, դողում էին: Ես երևի մի քիչ սառնասիրտ էի այդ պահին, ասացի, որ իրենց հավաքեն, երեխաներին հիմա աջակցել է պետք, երեխաները պետք է իմանան, որ թիկունք ունեն»:

Ռուզանը հիշում է, որ մի պահ կար, որ ընդհանրապես կապ չկար, և ինքն իր առաջ խնդիր էր դրել, որ մինչ երեխաները կհասնեն իրենց ծնողներին, նա է պատասխանատու այդ երեխաների համար…

Քրիստինա Ալավերդյան

Իսկույն երեւում է, որ վարչապետը նախկին լրագրող է

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր Բարձրագույն դատական խորհուրդն իր պաշտոնական էջով տարածել է իր աշխատակազմի` Դատական դեպարտամենտի անունից պարզաբանում` փորձելով պարտակել օրենքի կոպիտ խախտումը` կապված երեկվա, ԲԴԽ-ի ձևակերպմամբ, «Ամենահայտնի քրեական գործերով» տեսանյութի հետ, որին հենց երեկ անդրադարձել էի:

Իրականում, ԲԴԽ-ն իրականացնում է դատական իշխանության հեղինակազրկում իր իրավասությունից ակնհայտորեն դուրս արարքներով` հանուն քաղաքական իշխանության շահերի:

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն դեղին մամուլի մակարդակի նյութ է հրապարակել, որը պետք է հիշեցնի, թե ովքեր են հասարակության իրական “թշնամիները”։  Ոչ թե ռուս-թուրքական տանդեմը, ոչ թե Բաքուն, ոչ թե Փաշինյանի ասած՝ “հողատու եւ դավաճան” իշխանությունները, այլ նրանք, ովքեր կերել են հասարակության փողերը։ Ոչինչ, որ նրանք Հայաստանի ակտիվները, կոմունիկացիաները, անվտանգությունը եւ այլ տվել են ռուսներին, կարեւորը՝ նրանք նենգաբար մտել են Պողոսի գրպանը եւ գողացել նրա չբարձրացվող թոշակը։ 

Իսկույն երեւում է, որ երկրի վարչապետը նախկին լրագրող է, որին թվում է, թե ճանաչում է ընթերցողին։ Բայց  գնալով լրագրողն ավելի ու ավելի ծիծաղելի է դառնում իր էժանագին շոուներով։ 

BBC. Զեյնալով-Աթանեսյան՝ ով է ավելի հայ

BBC-ն Բաքվում «նախագահական ընտրությունների» եւ առհասարակ տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ հեռարձակել է ռեպորտաժ իր Բաքվի թղթակից Մահերամ Զեյնալովի եւ միջազգային հարցերով թղթակից Գրիգոր Աթանեսյանի մասնակցությամբ։ Ինչպես տեսնում ենք, հայկական ազգանունով թղթակցի «ռանգը» ավելի բարձր է, ինչն էլ երեւի կոչված է արդարացնել նրա «կողքից» կամ «վերեւից» հայացքը քննարկվող խնդրին։

Մի կողմ թողնենք հայկական ազգանունով թղթակցի պրիմիտիվ ու տեղ-տեղ զավեշտալի մեկնաբանություններն ու եզրահանգումները, որոնք պատրաստված ընթերցողի մոտ կարող են հարցեր առաջացնել․ միջազգային հայտնի զլմ-ների խնդիրը դրանց որակը չէ, այլ հենց հայկական ազգանունները, ճիշտ ինչպես ռուսական քարոզչության պարագային։ Կան բաներ, որոնք պետք է ասեն հենց հայկական ազգանուններով մարդիկ՝ տեսեք, ձեր հայերն են ասում, Փաշինյանից սկսած՝ աթանեսյաններով վերջացրած, մեզնից ինչ եք ուզում։

BBC-ի վերոհիշյալ ռեպորտաժի մանրամասներին չենք անդրադառնում, ցանկացողները կարող են հետեւել հղումով։ Նշենք միայն, որ այն հայկական խնդիրների շուրջ ռուս-արեւմտյան համաձայնության քվիթեսենցիայի վառ դրսեւորում է։ Եվս մեկ հանգամանքի վրա արժե ուշադրություն դարձնել․ Զեյնալովը տեղ-տեղ իր խոսքում հիշատակում է հայկական իրավունքները, իսկ Աթանեսյանը եւ հաղորդման վարող Օլեգ Անտոնենկոն՝ տեղում խլացնում այդ հիշատակումները։

Բաքուն, Մոսկվան և Անկարան շատ ավելի լավ են հասկանում հայկական իրավունքները, դրանց խորը վավերականությունն ու անվիճելիությունը

Այն բանից հետո, երբ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան Ալիևի օգնականի կողմից «պայթեցվեց», պաշտոնական Երևանը վերջին աղեղը հանեց. մենք խաղաղության հասնելու մանդատ ենք ստացել, ասել է Փաշինյանը՝ ըստ էության հակադրելով «խաղաղությունը» երկրի տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը պաշտպանելու իր պարտավորությանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը վերջերս խորհրդարանում հայտարարեց, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, որի մասին հիշատակված է Անկախության հռչակագրում, օրինական ուժ չունի։ Ճիշտ այնպես, ինչպես Ալմա-Աթայի հռչակագրին Արցախի վերաբերյալ Հայաստանի վերապահումները վավերական չեն։ Սակայն Ալիևի ներկայացուցիչն անմիջապես պարզաբանեց՝ հոպ, այս բոլոր փաստաթղթերն ուժի մեջ են, և հենց դա է Հայաստանի անվերապահ իրավունքների լեգիտիմ հիմքը, ինչի պատճառով էլ Բաքուն պահանջում է դրանք վերացնել։

Սրանից հետո Փաշինյանն անցավ իր սիրելի մարտավարությանը` իր հետ չհամաձայնողներին պատերազմ հրահրելու մեջ մեղադրելուն։

Հիմա Փաշինյանը հակառակորդի պայմաններով «խաղաղությունը» հակադրում է երկրի տարածքային ամբողջականությանն ու պետականությանը. Նա տեսնում է ապագա «ամբողջականությունը» այն սահմաններում, որոնք որոշված են իր ագենտուրային «առաքելությամբ» և որոնք նա «կարող է պահել»: Եվ հենց այստեղ է թաղված շան գլուխը. եթե Փաշինյանը չի կարող պահպանել այն, ինչ ամրագրված է Սահմանադրությամբ, այդ թվում՝ Անկախության հռչակագրով, ապա տրամաբանական չէ՞ ոչ թե «խաղաղության սպառնալիքով» հասարակությանը շանտաժի ենթարկել, այլ հրաժարական տալ։

«Մենք պետք է շատ հստակ և միանշանակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքի մեր ըմբռնումը ճիշտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մեր պատկերացումների հետ, և մենք մեր քաղաքականությունը վարում ենք այս լեգիտիմ հիմքով։ Ասվածի մեջ նորություն չկա։ 1991 թվականից ի վեր գործող լեգիտիմ փաստաթղթերում հենց այդպես է արձանագրված»,- նշել է Փաշինյանը։

Միևնույն ժամանակ, Բաքուն ասում է, որ «լեգիտիմ» են բոլորովին այլ սահմանները, մասնավորապես՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ հաստատված ​​սահմանները։ Բաքուն նաև դժգոհություններ ունի Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարությունից, որը տեղադրված է ԱԳՆ կայքում, որտեղ խոսվում է պատմական հողերի նկատմամբ Հայաստանի իրավունքների մասին։

Բաքուն, Մոսկվան և Անկարան շատ ավելի լավ են հասկանում հայկական իրավունքները, դրանց խորը վավերականությունն ու անվիճելիությունը, քան Հայաստանը։

«Երբ մեր քաղաքականությունը հիմնված է լեգիտիմ հիմքի վրա, մեր պաշտպանական մեխանիզմները մեծանում են»,- ասել է Փաշինյանը։

Սա ճիշտ է, բայց դրա համար պետք է խոսել իրական լեգիտիմ հիմքի մասին, որը Բաքուն պահանջում է վերացնել, այլ ոչ թե կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես։