Ուժ, շնորհ, ամրություն. աղջկա հոբբին` խառը մենամարտեր

Ուժային մարզումներ, ռազմավարություն ռինգում, հաղթանակների և պարտությունների պատմություններ:

Թագուհի Խոնդկարյանն իր համար ընտրել է Ռեյնա կեղծանունը: Նրա սիրելի հոբբին մարտեր առանց կանոնների սպորտաձևն է: Մանկուց է զբաղվում սպորտով և չի պատկերացնում իր կյանքն առանց սպորտի:

Սկզբից զբաղվում էր ձյուդոյով, հետո` սանդա-ուշույով: Այստեղ հաջողվել է երկու անգամ նվաճել չեմպիոնի կոչում:

Վերջում հասկացավ, որ իր տեղը խառը մենամարտերն են: Եղան կարծրատիպային կարծիքներ, որ աղջիկը չի կարող այդ սպորտաձևով զբաղվել: “Սակայն ես, հաշվի չառնելով այդ կարծիքները, շարունակեցի մարզումները, ինչի համար շնորհակալ եմ իմ մայրիկին: Նա ինձ շատ քաջալերեց և ոգեշնչեց: Հիմա պատրաստվում եմ մրցույթների, հուսով եմ կկարողանամ այս սպորտաձևում մեծ հաղթանակներ գրանցել և Հայաստանի դրոշը բարձր պահել”, ասել է Թագուհին:

Տաթև Ազիզյան

Forrights. «Քացով դուռը բացեցին, ադրբեջանցիներն էին, ինձ գերի տարան, վախենում էի, որ կսպանեն»․ արցախցի կին

Forrights.

Արցախցի 63-ամյա Էլմիրա Աբրահամյանը 2023 թվականին գերության մեջ է հայտնվել։ Նա շուրջ տասը օր ապրել է գերության մեջ։ Forrights.am-ի հետ զրույցում գերության մեջ հայտնված տարեց կինը տեսել է, որ իր հարազատներից և համագյուղացիներից ևս գերեվարված են։

«Ես չէի ուզում գյուղից դուրս գալ, տղաս եկավ ասաց, որ գնում ենք, մեր ընտանիքը գնաց, ես ու ամուսինս մնացինք, մի քիչ անցավ կրակոցները գնալով մոտիկանում էին, ամուսինս ներս մտավ, ասաց թուրքերը մտել են գյուղ, մեր տնից 100-200 մետր էին հեռու, լսվում էր, որ ադրբեջաներն էին խոսում»,- Forrights.am-ի հետ զրույցում սեպտեմբերի 19-ը հիշելով պատմում է 63-ամյա Էլմիրա Աբրահամյանը, որը հրաժարվել էր լքել Արցախը, որոշել էր ամուսնու հետ մնալ իրենց Խնկավան գյուղում։

«Վախենում էին, կարող էին գալ ու սպանել։ Մեր տունը գյուղի սկիզբն էր, առաջինը մեր տուն են մտել, սնայրադները ընկնում էին մեր դեմը, ծառերը կտրվում ընկնում էին գետին»,-Էլմիրա Աբրահամյանն ու ամուսինը տեսնելով, որ Խնկավանում մնալն անհնարին է, տեղափոխվել են այլ գյուղ՝ Հարությունագոմեր։

«Անտառով գնում էինք, մի հատ փոս կար, ընկա, ձեռքս կպավ քարին, կոտրեցի։ Զոռով վեր կացա, հասզիվ գնացինք այդ գյուղ։ Հասանք, տեսա, որ աղջկաս պատրոնը (սկեսրայրը) դեռ տանն է»,-այստեղ հասնելուց հետո նրանց գյուղապետն ասել է, որ այս գյուղից էլ պետք է հեռանան։ «Պետք է գնայինք Հորաթաղ, որ մեզ զինվորականները տեղափոխեին, բայց չհասցրեցինք, գնացել էին։ Գնացինք գյուղի վերջը շաքարս բարձրացավ, էլ չէի կարողանում քայլել, ամուսինս չէր ուզում ինձ թողներ, ասում էր՝ մնաս, քեզ ի՞նչ կանեն, պատասխանեցի՝ բա, որ դու ու աղջկաս սկեսրայրն էլ մնան, ձեզ էլ սպանեն, ինչ կլինի»։

Տիկին Էլմիրան ստիպված է եղել Հոռաթաղի տներից մեկում պատսպարվել։ «Տրաքոցները լսվում էին դեռ։ Գնացի աղջկաս սկեսրայրի ախպոր տունը, մի քանի ժամ անցավ, մեկ էլ քացով խփեցին դռանը, ադրբեջանցիներ էին՝ երեք-չորս հոգի, ավտոմատներով, պիստալետներով զինված։ Նրանցից մեկը հայերեն հարցրեց՝ տատիկ հա՞յ ես, ասացի՝ հա, հարցրեց՝ ուրիշ մարդ կա՞, պատասխանեցի՝ չէ։ Այդ ընթացքում սենյակներն էին ստուգում»,-պատմում է Էլմիրա Աբրահամյանն ու նշում, որ իրենց այդտեղ սպանելու սպառնալիքներ են հնչել։

«Էն մի տղան ասաց՝ եկեք, սպանենք, մեկն էլ ասաց՝ չէ, սպասեք զանգեմ։ Զանգեց, հեռախոսը բերեց մոտեցրեց ինձ, իրանց մեծն ասաց՝ մեծ կնիկ ա, սպանում ես ի՞նչ անես։ Ասաց բերեք Քարվաճառ, այնտեղից կտանենք Բաքու»։

Էլմիրա Աբրահամյանի խոսքով՝ իրեն թողել են այնտեղ ու վերադարձել երեք օրից։ «Երեք օր հետո հայաթում մի ջիպ կանգնեց։ Եկան ասացին՝ վեր կաց, նստի ավտոն։ Արդեն հասակացա, որ ամեն ինչ վատ է, ինձ գերի են տանում։ Մեքենայով եկանք դեպի Վաղուհաս գյուղ, այնտեղից էլ մի հիվանդ կնոջ վերցրեցին՝ իր կրավատին պառկած էր։ Եկանք հասանք Քարվաճառ։ Մի 30-40 հատ պալատկա կար, դրանցից մեկի մոտ կանգնեցին, ոչ դուռ ուներ, ոչ մի բան։ Վախենում էի, շաքարս բարձրացել էր, վախենում էի, բոլորն ադրբեջանցի էին, հույս չունեի, որ կփրկվեմ։ Րոպեն մեկ՝ տարբեր ձևի մարդիկ էին մտնում, ինչ իմանայի՝ ոնց կլինի, սուս արած նստած էի»։

Էլմիրա Աբրահամյանն ադրբեջանական գերության երրորդ օրը տեսել է, որ ամուսնու քրոջ որդին էլ է գերության մեջ՝ նույն տարածքում։ Հայասեր է այդ տղայի անունը, 30 տարեկան է։ «Հինգ օր այդտեղ մնացինք, հետո եկավ իրենց մեծը ասաց՝ տատիկ հել, գնում ենք, ես մտածեցի, թե գնում ենք Բաքու։ Տալիս տղային էլ բերեցին, մի պատառ հիվանդ է։ Մի կին էլ կար, Խնկավանից էր, ես ու նա մի սենյակում էինք։ Եկանք, եկանք, տեսա Կարմիր խաչը կանգնած է, մեզ տվեցին Կարմիր խաչին»։

62-ամյա Էլմիրայի երեխաները գերության ամբողջ ընթացքում մորից տեղեկություն չեն ունեցել․ «Պապայենք անտառում էին կռվի ժամանակ, հետո գյուղ չեն կարողացել գնալ, որ հարազատներին հանեին։ Ստեփանակերտում ծանոթներից մեկը նկար ցույց տվեց ու ասեց մամաս ա՝ գլուխը կտրել են։ Երկու օր սգի մեջ ենք եղել, կարծելով, որ ադրբեջանցիները մտնելով Խնկավան  գյուղ՝ խոշտանգելով սպանել են մորս»,-ասում է դուստրը՝ Լիանան՝ նշելով, որ պարբերաբար ծեծել են, զենքի կոթով կոտրել ուսը, սոված պահել․ «Մամային կարմիր խաչով են բերել Հայաստան, մի ամիս համարյա չէի տեսել, որովհետև մեքենա չունեինք, որ գնայի մոտը։ Մի օր ինձ անակնկալ արեց՝ իր ոտքով եկավ էս տուն, ես էլ իրեն ասեցի՝ էլ քո համար չեմ լացելու, երկու օր սուգ եմ կապել», forrights.am -ին տված հարցազրույցներից մեկում ասել էր դուստրը։

Գերության մեջ հայտնված Էլմիրա Աբրահամյանը նաև մի սարսաթելի դեպքի մասին է պատմում, որը տեղի է ունեցել Հոռաթաղում։ «Այդտեղ մի կին էլ կար, նա փախավ գնաց ուրիշ տուն, ինձ հարցրեցին տեսե՞լ ես, ասացի՝ չէ։ Նրան տարել են զինվորների հուշարձանի մոտ մորթել են։ Մի 35-40 տարեկան կին էր, Հոռաթաղ գյուղից էր»։

Նարեկ Կիրակոսյան

Բաքվի լրատվամիջոցները խոսում են Ջերմուկի ուղղությամբ իրենց վրա հարձակվելու Ֆրանսիայի ծրագրի մասին

Երևանը պատերազմ կսկսի այս ուղղությամբ. բացահայտվել է Ֆրանսիայի աղմկահարույց ծրագիրը Ադրբեջանի դեմ, դեմքի լուրջ արտահայտությամբ հայտնում են Բաքվի լրատվամիջոցները։ Որքան խելագար են «բացահայտումները», նույնքան ակնհայտ է Բաքվի պատրաստությունը սադրանքի։

Պաշտոնական Փարիզը պատրաստվում է Ադրբեջանի դեմ պատերազմի. հարձակումը պետք է լինի հանկարծակի և իրականացվի Ջերմուկի ուղղությամբ. Այս մասին ասել է AzTV-ի «Շաբաթ» հաղորդաշարի հաղորդավար Ռովշան Մամեդովը։ Նրա խոսքով, եվրոպական երկրների գործակալները փորձում են հատել մեր սահմանները. «Ի՞նչ է, դուք պատերազմի՞ եք պատրաստվում։ Դուք կարող եք ասել, «ոչ»: Բայց մենք ասում ենք. «Այո»: Հակառակ դեպքում Ֆրանսիան ինտենսիվ չէր համալրի Հայաստանի ռազմական զինանոցը և չէր ստեղծի նոր արտաքին հետախուզական ծառայություն այս երկրում։ Հակառակ դեպքում Եվրամիությունը զեկույցներ չէր պատրաստի Ադրբեջանի ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մարտունակության մասին»։

Step1.am

Հանրային ռադիոյի տնօրենի ըմբոստ հայտարարությունը․ մեզ առաջարկում են հայ չլինել

Վարչապետի հետ մեր հարցազրույցն անկասկած շատ ավելի լավը կարող էր լինել։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը:

“Հունվարի 31-ին այս տաղավարում ծավալված ու մեր ռադիոլսողներից շատերի մոտ հարցեր առաջացրած խոսույթը քաղաքական չէր։ Այն «խորհուրդ խորին»-ի շուրջ էր՝ մեր երկրի գոյաբանական իմաստների ու մեր ինքնության շուրջ։

Այն ծավալվել է իմ ղեկավարած լրատվամիջոցում, և որպես տան տեր պիտի մի երկու բառ էլ ես ասեմ։

Անցած շաբաթ այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչեց «եկեք դադարենք հայ լինել»-ը:

Թուրքերը կոտորում են հայերին։ Եկեք դադարենք լինել հայ, որ էլ չկոտորեն։

Առնվազն մեզ առաջարկվել է խորհել այդ մասին, որովհետև Հռչակագիրը, օրհներգը, զինանշանը և հաղորդման ընթացքում կասկածի տակ առնված մնացած բաները քաղաքական մեր ինքնության հիմքն են։

Նույն հաջողությամբ, օրինակ, սովի պայմաններում կարելի է մարդկանց առաջարկել դադարել լինել մարդ։ Առնվազն խորհել սովի պայմաններում մարդակերության նպատակահարմարության շուրջ։

Ուղղակի երջանիկ կլինեի, եթե իմանայի, որ սա էլ խաղ է՝ մանևր ժամանակ շահելու և ուժեղանալու համար։ Բայց ինչպե՞ս ենք մենք օգտագործել արդեն շահած ժամանակը։ Ինչպե՞ս ենք մենք օգտագործել անմարդկային ջանքերի, համազգային նվաստացման,

2021-ին Իշխանասարում,

2022-ին Կապանում, Ջերմուկում ու Վարդենիսում,

2023-ին Արցախում

զոհված ավելի քան 400 տղաների ու աղջիկների արյան և հարյուր հազար արցախցիների սկզբից սովի մատնվելու, ապա բնավեր լինելու գնով ձեռք բերված անգին այս երեք տարիները։

Շատ հեշտ է, գիտեք, ոչինչ չանել, իսկ հետո ասել, թե ցլերն ուժեղ են։ Եկեք հանվենք։ Գուցե այդպես նրանք մեզ ոտատակ չտան:

Հնդկական ու ֆրանսիական զենքի մատակարարումները, զինվորականների աշխատավարձերի բարձրացումը, ատեստացիան, «Պաշտպան հայրենյացը», վարժական հավաքները որպես այդպիսին, իրենք իրենցով, կոնտեքստից ու ժամկետներից դուրս բացարձակապես գերազանց են ու անվերապահորեն շլացուցիչ։

Իսկ կոնտեքստի ու ժամկետների մե՞ջ։

Որքանո՞վ է այդ ամենը լուծում վաղը կամ գուցե կես ժամից երկու ճակատով ներխուժման խնդիրը։

Մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես էր հնարավոր 92-94 թվականներին երկու տարվա մեջ պատերազմին զուգահեռ ոչ մի բանից բանակ ստանալ։

Ինչո՞ւ սա հնարավոր չէր հիմա՝ վերջին երեք տարիներին։ Մանավանդ, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ լավ ծեծ կերած էինք, բայց այնպես էլ չէր, որ բացարձակ 0 էինք, ինչպես 91-92-ին։

Վերացականանք աշխարհաքաղաքական կոնտեքստից։ Խոսքը զուտ բանակաշինության ու ավելի լայն իմաստով պետականաշինության տեմպերի ու, որ ամենակարևորն է, փիլիսոփայության մասին է։

Հռչակագիրը, 3-րդ հանրապետությունը, օրհներգը, պատմական արդարությունը, զինանշանը ու մեր հաղորդման ժամանակ կասկածի տակ առնված այլ բաները մեղավոր չեն, որ մենք չենք կարող լինել սովորական երկիր, իսկ մեր իշխանությունը սովորական երկրի իշխանություն է, ու գուցե նույնիսկ հաջողեր Արևելյան կամ Կենտրոնական Եվրոպայի երկրներից որևէ մեկում, որի գոյության իրավունքը որևէ մեկի կողմից երբեք չի վիճարկվել ու հիմա էլ չի վիճարկվում։

Մեր դեպքն այլ է, ու մեր զինանշանը, օրհներգը, հռչակագիրը․․․ մեր ինքնությունը կրում են այդ այլությունը և ձևակերպում այլևս երբեք ցեղասպանված չլինելու մեր միակ պետական նպատակը։ Մնացածն ածանցյալ է, ու պետք չէ պատճառներն ու հետևանքները տեղերով փոխել։

Հայաստանը չի կարող լինել սովորական երկիր, որի հերոսը լինելու համար հերիք է բարեխիղճ հարկատու լինել։

Դանիել Լեմկինը՝ «ցեղասպանություն» բառի հեղինակը, իր առաջարկած եզրույթը հետևյալ կերպ է սահմանում․ «Ցեղասպանությունը տարաբնույթ գործողությունների ներդաշնակված ծրագիր է՝ ուղղված ազգային խմբերի գոյության համար կենսականորեն կարևոր հիմքերի ոչնչացմանը և այդ խմբերի ոչնչացմանը որպես այդպիսին»։

Արդյո՞ք հայ անունը կրող ազգային խմբի գոյության համար կենսականորեն կարևոր հիմքեր չեն Հռչակագրի, Զինանշանի, Օրհներգի խորհուրդներն ու պատմական արդարության զգացողությունը։

Բայց այդ հիմքերով, թե առանց դրանց, մեր հետևից, միևնույն է, գալու են։ Ինչպես նացիստները եկան անգամ հավատափոխ հրեաների հետևից։ Այնպես որ, բնավ ավելորդ չէր լինի վերջին երեք տարում գոնե վառոդ արտադրել սովորել։

Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում հաղորդման համար, որն անկասկած պիտի ավելի որակյալ լիներ։ Կջանանք դառնալ ավելի լավը”։

Գուրգեն Ներսիյանը փաստաբանական գործունեությամբ է զբաղվում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անցման ենթադրյալ դեպքերի առչությամբ հարուցված քրեական գործով ձերբակալվել ու կալանավորվել է նաև նախարարության գուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետ Տարոն Մարտիրոսյանը, ում շահերը քրեական վարույթի ընթացքում ներկայացնում եմ ես: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան, Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նոր Արեշում փլատակներից հանել են երկու դի՝ մեկ տղամարդու, մեկ կնոջ

Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի ունեցած փլուզման վայրից փրկարարները փլատակներից երկու մարդու դի են հանել՝ մեկ տղամարդ եւ մեկ կին: Այս մասին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Մասնավորապես, փլատակներից դուրս է բերվել Գայանե Եղոյանի եւ Հայկ Սողոմոնյանի դիերը։ Հայտնվում է, որ նրանք ամուսիներ են, որոնք վարձով էին ապրում։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:36-ին Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։

Step1.am-ի ֆոտոշարքը՝

 

Հաղորտի՝ արցախյան միակ գյուղը, որի բնակիչները կոմպակտ կերպով բնակություն են հաստատել Հայաստանում

«Ամբողջ Արցախից միայն մեկ համայնքի ղեկավար է հանդես եկել նախաձեռնությամբ։ Նա չի լքել համագյուղացիներին, կարողացել է համոզել, որ չբաժանվեն և փորձեն պահպանել համայնքը Հայաստանում»,- նշել է Արցախի նախկին պետնախարար, այժմ հասարակական գործիչ Արտակ Բեգլարյանը։

Նա կարծում է, որ արցախցիները պետք է կոմպակտ ապրեն՝ պահպանելով իրենց համայնքները, որպեսզի չկորցնեն իրենց ինքնությունը, պատմությունն ու հավատը։ «Տեղահանված, Հայաստանով մեկ և աշխարհով մեկ սփռված՝ մենք չենք կարողանա գոյություն ունենալ որպես արցախցի կոչվող ժողովուրդ»։

Նրա կարծիքով, «դա պետք է հասկանան առաջին հերթին Արցախի իշխանության բոլոր թեւերի ներկայացուցիչները և չանտեսեն իրենց պարտականությունները ժողովրդի առաջ»։

«Ցավոք, ոչ բոլոր կառավարության ներկայացուցիչները, երբ բյուջեն արգելափակեցին, համաձայնեցին կամավոր հիմունքներով ծառայել ժողովրդին։ Միայն քչերն են հիշում, որ ընտրվել են համաժողովրդական քվեարկությամբ»։

Խոսքն առաջին հերթին Արցախի Մարտունու շրջանի Հաղորտի համայնքի գյուղապետ Նվեր Մարտիրոսյանի մասին է։ Արտաքսումից հետո Մարտիրոսյանն ընտանիքի հետ հաստատվել է Տաշիրի Լեռնահովիտ գյուղում։ Նա իր շուրջը հավաքեց համագյուղացիների մեծ մասին։

Հաղորտի գյուղում ապրում էր մոտ 30 ընտանիք։ Հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ։ Տեղահանությունից հետո ընտանիքները, որոնք բաղկացած էին միայն տարեցներից, “փոխանցվեցին” հարազատների խնամքին։ 10-ից ավելի ընտանիքներ հետևել են համայնքի ղեկավարին՝ հաստատվելով Տաշիրում։ Մի քանի այլ ընտանիքներ պատրաստվում են միանալ նրանց:

Գյուղացիներից մեկը կիսվեց. «Կարևորն այն է, որ համայնքի ղեկավարի շնորհիվ 2023 թվականի սեպտեմբերին գյուղից բռնի գաղթը տեղի է ունեցել կազմակերպված, առանց մարդկային կորուստների։ Մարդկանց հետ տարվել են փաստաթղթեր և արժեքավոր իրեր, ինչպիսիք են պետական ​​ատրիբուտները և զոհվածների լուսանկարները: Նա նաև իր վրա վերցրեց վառելիքի և սննդի ապահովումը Արցախից Հայաստան «դժոխքի ճանապարհով» եռօրյա գաղթի ընթացքում”։

Step1.am-ին հաջողվեց կապ հաստատել համայնքի ղեկավարի հետ։ Առաջիկայում կներկայացնենք Մարտիրոսյանի հետ զրույցի մանրամասները եւ այն հարցի պատասխանը, թե ի՞նչն է հանգեցրել կոնկրետ այս տարածքում բնակություն հաստատելու որոշմանը։

Ալվարդ Գրիգորյան

Խմբագրությունն ընտրել է գյուղի խաղաղ կյանքի մասին պատմող լուսանկարների շարքը՝ վերցված Facebook սոցիալական ցանցի “Հաղորտի” էջից։

Պուտինը վախենում է մոբիլիզացիա հայտարարել, պայմանագրայիններին հավաքագրում են արդեն Հայաստանում

Ըստ որոշ տեղեկությունների՝ ռուսաստանցի հայեր են ուղարկվել Հայաստան, որոնք որպես պայմանագրային զինծառայողներ հավաքագրավում են տեղական բնակիչների, առաջին հերթին՝ արախցիներին։

Ռուսաստանում մոբիլիզացիան տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերին, և այդ ժամանակից ի վեր այս ալիքի մեջ հայտնվածները ստիպված են ծառայել առանց փոխարինման։ Առաջին բուժօգնությունից հետո նույնիսկ ծանր վիրավորներին վերադարձնում ճակատ, որոնց ստիպում են պայքարել մինչև մահ։

Պուտինը վախենում է նոր մոբիլիզացիայի մասին հայտարարել, թեև ասում են, որ մարտին կայանալիք ընտրություններից հետո դա ստիպված կլինի անել։ Վերջերս Ուկրաինան շրջանառության մեջ է մտցրել նոր տեսակի գերճշգրիտ զենքեր։ «Սուրովիկինի գիծը» պաշտպանում է Ուկրաինայի տարածքային առաջխաղացումներից, բայց ոչ մահաբեր հրթիռներից և անօդաչու սարքերից։ Խոսում են զոհվածների ու ծանր վիրավորների կտրուկ աճի մասին է։

Այդ ընթացքում լեգեոններ են հավաքագրում բոլոր երկրներից, այդ թվում՝ արցախցիներին։ Առավել եւս, որ արցախցիներն ունեն մարտական ​​փորձ։ Բացի այդ, առանց կացարանի և ապրուստի միջոցների մնացած արցախցիներին կյանքի համար լավ վարձատրություն է առաջարկվում։

Երևան քաղաքում արցախցիների ընտանիքում նախորդ շաբաթ ծնվել է 29 երեխա

Նախորդ շաբաթ Երևանում ծնված երեխաների քանակը 1902 է ՝ 962 տղա և 840 աղջիկ, բնակչության աճը կազմում է 1 %: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց  Առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը։

Նա հայտնեց, որ նախորդ շաբաթ արձանագրվել է ընտանիքում 8-րդ երախայի ծննդյան 3 դեպք, 7-րդ-ի և 6-րդ -ի՝ երկուական դեպքեր։

«Արցախից բռնի տեղահանվածների շրջանում Երևան քաղաքում նախորդ շաբաթ ծնվել է 29 երեխա՝ 14 տղա և 15 աղջիկ»,- հայտնեց Դավիթ Կարապետյանը։

Վարչության պետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Արցախից տեղահանված երկու բժիշկ աշխատանքի է անցել Երևանի բուժհաստատություններում։

Նոր Արեշի 34 փողոցում տեղի է ունեցել պայթյուն, նախնական տվյալներով՝ գազի պատճառով

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևանի Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած պայթյունից;

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ նախնական տեղեկություններով պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: Նախնական տեղեկություններով փլատակների տակ երկու մարդ կա, երկուսն էլ կին են: Մեկի ձայնը լսելի է: Այդ տան ընտանիքի մյուս անդամները տանը չեն եղել:

Կիսով չափ փլվել է նաեւ տվյալ տան կողքի տունը: Հարակից գրեթե բոլոր տները վնասվել են, ապակիներն են կոտրվել: Այդ տներում նորածին երեխաներ կան, բոլորին  դուրս են բերում:

Ոստիկանները առանձնացրել են տարածքը, բնակիչներին չեն թողնում ելումուտ անել:

Փրկարարները շներ են բերել, որպեսզի գտնեն փլատակի տակ գտնվողներին:

Դեպքի վայրում նկատելի է 4 մարտական հաշվարկ  եւ շտապօգնության մեքենա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ժամը 11.43-ին ոստիկանությունում ահազանգ է ստցվել, որ Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել:

Նախնական տվյալներով` 1 կամ 2 տուն է փլուզվել, ըստ ականատեսների` 2 քաղաքացի կա փլատակների տակ։ Զոհերի եւ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չունեն:

Արցախցիներին առաջարկում են վերադառնալ ռուսական զորքերի ցեղասպան երաշխիքո՞վ

Սոցիալական ճգնաժամի հասցված Արցախի ժողովուրդը ենթարկվում է նորանոր քաղաքական և հոգեբանական խոշտանգումների։

Ինչ-որ մարդիկ պնդում են, որ Կարմիր Խաչը, ռուս էմիսարները, ռուսներին ծառայող արցախցի քաղաքական գործիչները ցուցակներ են կազմում Արցախ մեկնելու համար։ Արցախում մնացած կնոջը նույնիսկ թույլ են տվել Բաքվի Կարմիր մահիկի ներկայությամբ զրուցել Հայաստանում գտնվող հարազատների հետ և հայտնել, որ Արցախը «պատրաստվում է» նրանց վերադարձին։

30 տարի վառոդի տակառի վրա ապրած արցախցիներին վտանգը խորթ չէ, և շատերը կվերադառնային, բայց միայն անվտանգության որոշակի երաշխիքներով։ Իսկ ռուս «խաղաղապահները» ակնհայտորեն ներառված չեն այդ երաշխիքների մեջ։ 2020 թվականի նոյեմբերից արցախցիներն իրենց աչքով են տեսել նրանց «երաշխիքները»։ Իսկ արցախցիների ցեղասպանությունից եւ զանգվածային տեղահանությունից հետո ՌԴ ղեկավարության ցինիկ հայտարարություններն ինքնին խոսուն են։ Ինչպես նաև Արցախի ղեկավարության ներկայացուցիչների հանձնումը Բաքվին՝ ռուս «խաղաղապահների» բազայից։

Սակայն համառորեն լուրեր են տարածվում (հնարավոր է, արդարացված), թե իբր Կարմիր Խաչը գրանցում է մարդկանց, ովքեր ցանկանում են այցելել Արցախում հարազատների շիրիմներին։ Մյուսներն ասում են, որ «խաղաղապահներն» իրենց արցախցի սպասարկուների միջոցով, իբր, կազմում են այն ​​մարդկանց ցուցակները, ովքեր ցանկանում են վերադառնալ, իրենց տները գրանցել ադրբեջանական կադաստրով, վաճառել, վերցնել իրերը և վերադառնալ։ Մյուսներին ասում են, որ արցախցիները կարող են վերադառնալ և ապրել իրենց տներում՝ մանաթով թոշակ ստանլ եւ այլն:

Արցախի ժողովրդի համար ՀՀ կառավարության սոցիալական ծրագրերի կարճաժամկետ բնույթը և քաշքշուկը  վկայում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունը նույնպես հույսը դնում է Արցախի ժողովրդի արագ «վերադարձի» վրա։ Ըստ երևույթին, այն հաշվարկները, թե արցախցիները զանգվածաբար մեկնելու են Ռուսաստան, ամբողջությամբ չիրականացան։

Օրերս Արցախի քաղաքական ուժերի աջակցությամբ՝ Վարդան Օսկանյանի ղեկավարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որն նույնպես խոսում է արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Հանձնախմբի հայտարարության մեջ վկայակոչվում է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, որ Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի քաղաքացիների անվտանգ վերադարձը։

Պարզ է, թե դա ինչ երաշխիքներ է ենթադրում. Բաքուն կտրականապես հրաժարվում է միջազգային խաղաղապահներից և ասում, որ միջնորդ և երաշխավոր կարող է լինել միայն Ռուսաստանը։ Բաքուն չի պահանջում ռուսական զորքերի դուրսբերում Արցախից. Ալիեւը դեռ չի խելագարվել։

Մինչդեռ 2023 թվականի դեկտեմբերի 10-ին արցախյան 120 քաղաքական և հասարակական կազմակերպություններ ստորագրել են միջազգային հանրությանը ուղղված կոչ, որում նշվում է, որ վերադարձի համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները.

«Առաջինը, մենք բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավասության տակ։ Ադրբեջանական զինված ուժերը, ոստիկանությունը և վարչակազմը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Արցախի Հանրապետության տարածքից, այդ թվում՝ Շահումյանի շրջանից, որտեղ Ադրբեջանը կրում է 1992 թվականին էթնիկ զտումներ իրականացնելու ողջ պատասխանատվությունը։

Երկրորդ՝ Արցախի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով պետք է տեղակայվեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր և ստեղծվի ապառազմականացված գոտի։

Երրորդ՝ միջազգայնորեն ճանաչված Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողությանը և կառավարմանը։

Չորրորդ՝ Արցախի Հանրապետության տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը՝ ապահովելով բոլոր փախստականների վերադարձի, ժողովրդավարական և իրավական ինստիտուտների ստեղծման և տնտեսության վերականգնման պայմանները։ Բոլոր փախստականները պետք է ունենան հավասար կարգավիճակ, հավասար իրավունքներ և ենթարկվեն անցումային շրջանի ընդհանուր կանոններին՝ մինչև հանրաքվեի անցկացում, որը կհաստատի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը, որի արդյունքը իրավաբանորեն կճանաչվի բոլոր պետությունների կողմից։

Հինգերորդ՝ պետք է լիովին բացառվի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների ցանկացած մեղադրանքով քրեական հետապնդման հնարավորությունը»։

Այսպիսով, խոսքը բազմազգ խաղաղապահ ուժերի պարտադիր ներկայության եւ Արցախը ՄԱԿ-ի մանդատի տակ անցնելու մասին է։ Վերադարձի այլ պայմաններ կնշանակեն ինքնասպանություն կամ ռուս-թուրքական տանդեմի հետ համագործակցություն։

Լիսիչանսկում զոհվել են ճաշող ռուս սպաներ. Z-պատրիոտները խնդրում են մեկ տեղում չհավաքվել

Նախօրեին Լիսիչանսկի վրա ուկրաինական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի։ Տեղի բնակիչներն ասում են, որ ենթարկվել է հարձակման այն ռեստորանի շենքը, որտեղ ճաշում էին ռուս սպաները։ Z-քարոզիչները խոստովանում են, որ ռեստորանում էին նաև «Արտակարգ իրավիճակների նախարարության», «դատախազության» ղեկավարությունն ու «պատգամավորներ», որոնց ռուսական լրատվամիջոցները դեռ փորձում են ներկայացնել որպես «քաղաքացիականներ»: «Հարվածը պատահական չէր. “նավոդչիկը” հաստատ մոտ է եղել»,- ասում է Դմիտրի Զիմենկինը։

Նա խոստովանում է, որ սպաների ճաշելու վայրը կարող էին հայտնել  տեղացի «սպասողները»։ Այս առնչությամբ Z-քարոզիչը կոչ է անում չճանաչված հանրապետության «շեֆերին» չհավաքվել մեկ անպաշտպան վայրում, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերը չկարողանան վերացնել բոլորին մեկ հարվածով։