Բեռլինում Միրզոյան-Բայրամով բանակցություններից հետո երկու նախարարներն էլ մեկնել են Անթալիա՝ դիվանագիտական ֆորումի, ըստ երևույթին, վերջնական տեսքի բերելու Հայաստանի հանձնման պայմանները։
«Տղաների երգչախումբն» էլ սկսեց երգել, որ բոլորը Հայաստանից սպասում են «վերջին քայլին»։
Էդմոն Մարուքյանը «ռազմավարական հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով»՝ Խոջալուի ճշմարտության և Արցախում հուշարձանների ու գերեզմանոցների ոչնչացման փաստերի հրապարակումից հետո, լքեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։ Համացանցում Մարուքյանի հեռանալը դիտարկվել է «առնետների փախուստը խորտակվող նավից» համատեքստում։
Ալեն Սիմոնյանը հերթական անգամ «մահապարտի ճեպազրույց» է տվել՝ ասելով, որ չի բացառում նոր «պայմանագրային» պատերազմ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև (նախկին պատերազմները պայմանավորված էին), որ մենք պետք է ձգտենք անդամակցել ԵՄ-ին, որ Ուկրաինայում պատերազմը սկսվել է Արցախյան պատերազմով և որ 2021 թվականին Փաշինյանի թիմի վերընտրությունը, իբր, կանխել է Հայաստանի ընդգրկումը Միութենական պետության կազմում։ Բայց ճեպազրույցի ժամանակ “կոդային” բառերը հետեւյալն էին․ «Հայաստանը Թուրքիայից և Ադրբեջանից ուժեղ չէ, մենք չենք կարող դիմակայել, մեր դաշնակիցը, ով պետք է մեզ պաշտպանի, լավագույն դեպքում չի պաշտպանում, եթե ոչ նրանց հետ պայմանավորվածության մեջ է։ Մենք չենք բացառում նոր “համատեղ գործունեություն”՝ հարված Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխանության դեմ»։
Մեկ այլ «մենակատար» Սամվել Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մեզ ընտրության առաջ են դրել. կամ տալիս ենք միջանցքը (կարդա՝ Սյունիքն ու Հայաստանի ողջ հարավը) ու կոնֆլիկտի մեջ ենք մտնում Իրանի հետ (այստեղ նա խոստովանեց, որ Ռուսաստանը, Արևմուտքը, Թուրքիան և Հայաստանի իշխանությունը նույն խաղն են խաղում Իրանի և Ֆրանսիայի դեմ), կամ դաշինքի մեջ ենք մտնում Ռուսաստանի և Իրանի հետ՝ ընդդեմ Արևմուտքի։ Երկու տարբերակում էլ Հայաստանը վերանում է որպես պետություն, իսկ Հայաստանի ներկայիս իշխանությունը մնում է։
Երգչախմբին միացավ նաև ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում, որտեղ կանխատեսվում էր նաև պատերազմ, ագրեսիա, և որ ամենակարեւորն էր՝ արձանագրվում երկրում դիմադրության բացակայություն։ «Մենք չենք կարողանում ազգային ճակատ ստեղծել, չգիտենք՝ իմպիչմենտը կաշխատի՞, հաջորդ անգամ՝ մարտի 13-ին կհանդիպենք, եթե ողջ լինենք»։
Իր հերթին Բաքվում ադիբուդիյով զինված քննարկում են, թե Հայաստանը ինչ ճանապարհով կգնա՝ անմիջապես կհամաձայնի՞ կապիտուլյացիայի, կձգձգի՞ “պայմանագրի ստոորագրումը” մինչեւ Սահմանադրությունը փոխելը (ինչը հղի է էսկալացիաներով), թե՞ կդադարեցնի բանակցությունները, որը նորից կբերի պատերազմի։ Բայց, չգիտես ինչու, Բաքվում ավելի շատ վախենում են վերջին տարբերակից, քանի որ դա ներքին դիմադրություն է ենթադրում։
Բոլոր «երգչախմբային ելույթներում» դիմադրության նույնիսկ նշույլի բացակայությունը առանցքային գործոն է, քանի որ իրադարձությունների նման ընթացքի միակ այլընտրանքը կարող է լինել դիմադրությունը։ Իզուր չէ, որ Ֆրանսիայի նախագահը Փաշինյանին հրավիրել է Փարիզ հենց Դիմադրության անդամ Միակ Մանուշյանի վերաթաղմանը։ Սա հավանաբար վերջին հրավերն էր։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: