Տիգրան Քեոսայանը դարձավ Վյաչեսլավ Մանուչարովի շոուի հերթական թողարկման հյուրը, որը սոցիալական թեթեւ հավաքներից վերածվեց հայրենասիրական քննարկումների ակումբի՝ պահպանելով «Մանուչիի էմպատիան» անլուրջ անվանումը։ Մանուչարովի հետ հարցազրույցում Քեոսայանը խոստովանել է, որ օտարերկրյա գործակալների հեռանալն ու լռությունն իրեն ոչ մի կերպ չեն բավարարել։ Նա այլախոհության դեմ պայքարի կատեգորիկ մեթոդների կողմնակից է։
«Ես կհանգստանամ, երբ ուժի մեջ մտնի գույքի բռնագանձման մասին օրենքը։ Երբ, միգուցե, սկսեն զրկել քաղաքացիությունից… Թե չէ, մենք այնքան ենք վախենում սովետական ժառանգությունից՝ վայ, բռնագրավում է տեղի ունեցել, քաղաքացիությունից են զրկում… Աստված մի արասցե, գաղափարախոսությունը հետ բերեք։ Մենք կբերենք։ Չկա կայսրություն առանց գաղափարախոսության»։
Մանուչարովը Քեոսայանին հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունն արգելում է գաղափարախոսությունը (նա նաև արգելում է գրաքննությունը) և քաղաքացիությունից զրկելու հիմքեր չի նախատեսում։ «Դե, վերջերս փոփոխություններ ենք արել… Նախկինում բռնագանձելն էլ անհնար էր»,- հակադարձեց Քեոսայանը։
Առավել մանրամասն՝ այստեղ
«Չերնոսոտեննի» կայսերական աբսուրդները, որպես կանոն, Կրեմլը հնչեցնում է հայկական ազգանուններով մարդկանց շուրթերով։ Ի թիվս այլ բաների, սա ավելի է բորբոքում մտածող ռուսների ատելությունը հայերի նկատմամբ։ Սիմոնյանը, Քեոսայանը և մյուս յաններն արդեն դարձել են ռուսական քարոզչության դեմքը, պարդոն, սատանայական ռոժը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: