Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումին մասնակցող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չկարողացավ հաստատել այն տեղեկությունը, որ Հայաստանը քննարկում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարությունը։
«Ես չեմ կարող հաստատել այդ հաղորդագրությունները, թեև դա միանգամայն համահունչ է այն դիրքորոշումների տրամաբանությանը, որոնք այժմ ներկայացնում է Հայաստանի ղեկավարությունը»,- ասել է ռուս նախարարը։
Սակայն նա չանդրադարձավ այն հարցին, թե ինչի՞ հիման վրա են ռուս սահմանապահները գտնվում օդանավակայանում, քանի որ պայմանագրում դրա մասին խոսք չկա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: