Եթե երկիրն իր կառուցվածքով օբյեկտ է՝ չունենալով շահերի կարմիր գծեր, ապա կապ չունի՝ դուրս կգա այդ երկիրը ՀԱՊԿ-ից, թե ոչ։
Օբյեկտը չի կարող ունենալ արտաքին աջակցություն, և նրա զավակները միշտ զոհվելու են:
Այդ իսկ պատճառով ուղղակի ծիծաղելի են բոլոր նրանք, ովքեր հույս ունեն, որ երբ ՀԱՊԿ-ից դուրս գանք, Հայաստանը կունենա լավ ապագա: Զավեշտալի են բոլոր նրանք, ովքեր հույսեր են կապում կամ սպասելիքներ ունեն այս թրքամետ վարչակազմի քայլերից:
Առհասարակ պարզ է, որ այս վարչախումբը ՀԱՊԿ-ից դուրս չի գա: Իրենց հակառուսականությունը` հակառուսական կեցվածքի բեմադրություն է, որը ռուս-թուրքական պլանի մի մաս է, որի նպատակը նոր թուրքական ագրեսիան է, և ՀԱՊԿ զորքերի՝ փրկիչի քողի տակ Հայաստանում հայտնվելն է:
Սակայն, այնուամենայնիվ, կրկնվեմ. ՀԱՊԿ-ից դուրս գալով ռազմավարական առաջընթացի չենք հասնի, եթե Հայաստանը պետք է մնա 29 800 ք/կմ շրջանակներում, դրանով իսկ մնալով Մոսկվայի պայմանագրով ամրագրված ռուս-թուրքական ճիրաններում և մշտական թուրքական վտանգի տակ:
Երգահան և ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ով չնայած վերջերս անադեկվատ հարցազրույցներ է տալիս, 15 տարի առաջ հարցազրույցներից մեկում, հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված մի խելացի միտք ասաց.
«Ի՞նչ կապ ունի ջերմող մարդու վրա վերմակ կա թե՞ ոչ, եթե այդ մարդը բարձր ջերմություն ունի»:
Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ