Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հաջողված է համարում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությունը պաշտպանության ոլորտում և հնարավոր համարեց Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը։
«Մենք ստեղծել ենք հաջող եռակողմ պաշտպանական համագործակցություն Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև։ Բայց կարող են գոյություն ունենալ նաև այլ եռակողմ կամ քառակողմ հարաբերություններ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ՝ կարևոր երկրների, կարևոր տերությունների, Հայաստանի և Հունաստանի շատ հզոր ընդհանուր բարեկամների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ ասաց Նիկոս Դենդիասը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: