ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նա ակնարկեց, որ եթե Վազգենին եւ մյուսներին սեպտեմբերի 27-ին չսպանեին, “մեր պատմության ընթացքը” այլ կլիներ։
«Վազգեն Սարգսյանը հզոր անհատականություն էր, կարող էր հրապարակավ խոստովանել իր սխալները՝ անկեղծորեն ասելով՝ սխալներ եղել են, կեղծիք՝ ոչ։ Սպարապե՛տ, վստա՛հ եղիր, քո ցանած սերմերը տվել են իրենց ծիլերը»,- ասել է Պապիկյանը, երեւի, մեղանչելով, որ ինքը սխալները խոստովանելու ունակություն եւ քաջություն չունի։
Վազգեն Սարգսյանին նվիրված միջոցառումները ամոթի զգացում են առաջացրել նրանց մոտ, ով Սարգսյանին որպես ազգային պետության, իրավունքների, շահերի, հզոր բանակի զինվոր են համարում։
Լիզա Ճաղարյան-ը գրել է․
«Բայց ինչքա՜ն, ինչքան էլի՛ տականք պիտի լինես, որ էսքանից հետո, էսքան աղետներից, արհավիրքներից, Արցախի կորստից հետո վեր կենաս գնաս Վազգենի շիրիմի մոտ կապիկություն անես։ Ի՞նչ ես էլի էդ պահին մտքումդ ասում, ի՞նչ…
Ու ո՞նց ես էլի, Արամ, դրա կողքով քայլելով գնում եղբորդ մոտ, ո՞նց չեն ծնկներդ դողում։
Էս ինչ զարհուրանքների միջով ենք անցնում, Աստված ջան։
Էս էլ քիչ է, Սասուն Միքայելյանն ասում է` մենք Վազգենի գործն ենք շարունակում։ Այսինքն, Վազգենի երազանքը Արցախը ադրբեջանցիներին հանձնե՞լն էր, էս ինչ մառազմ է։
Չէ, դուք ընդամենը երկրորդ անգա՛մ սպանում եք Վազգենին։ Ամեն օր սպանում եք»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: