Օրեր առաջ գործարկվել է artsakhcrisis.info պրոյեկտը, որը հանդիսանում է “longread” և “non-code” կայք եւ ներկայացնում է Արցախի պատմությունն ու հակամարտությունը։
Գաղափարի հեղինակները երկու հայ դիզայներներ են` պրոդուկտ-դիզայներ Էննի Հովսեփյանը և Ֆինլանդիայում ապրող Արտեմ Միլիտոնյանը։
“Ինձ ամենաշատը հետաքրքում է դիզայն-լրագրություն ուղղությունը, այս ժանրում ես նախկինում ստեղծել էի http://100.greatarmenia.org պրոյեկտը (Մեծ հայերի մասին) և http://genocide.greatarmenia.org-ը (Հայոց ցեղասպանության մասին), որոնք ստացել են տարբեր մրցանակներ” ,- ասում է Արտեմը։
Արցախի մասին “լոնգրիդ” ստեղծելու միտքը ձագել է անցյալ տարի` շրջափակման ժամանակ։ Արտեմը կապվեց Էննիի հետ, և միանգամից պրոյեկտի հեռանկարը պարզ դարձավ։
Պրոյեկտի համար հավաքվեց բավականին մեծ թիմ, որի անդամներն էին Ռիտա Մկրտչյանը (Մոսկվայում Հայկական Թանգարանի գլխավոր խմբագիրը), Մանե Թաթուլյանը (դիզայներ, փլիսոփայության գիտությունների թեկնածու), ով պատասխանատու էր տեքստերի և պատմությունների համար, և Մանվել Ասատրյանը՝ հետազոտությունների և խորհրդատվությունների պատասխանատուն։
Պրոյեկտի նախնական միտքն է եղել՝ տեղեկացնել աշխարհին Արցախում կատարվող իրադարձությունների մասին։ Սակայն երբ իրավիճակը կտրուկ փոխվեց և սկսվեց պատերազմը, որոշվեց հետաձգել մեկնարկը և պրոյեկտի մեջ ներառել նաև վերջին իրադարձությունները։
“Բացի տեքստերից, պատմություններից և սկզբնաղբյուրներից, մեր խնդիրը՝ այդ ամենը վիզուալ ձևով ներկայացնելն էր։ Կապվեցինք լուսանկարիչների հետ։ Մեզ պետք էին շատ դիպուկ նկարներ, որոնք կկարողանան փոխանցել պատմությունը”,- Step1.am-ին ասաց Էննին։
Լուսանկարների համար դիմել էին 10-ից ավելի լուսանկարիչների և քարտեզագրողների, որոնց մեծ մասը համաձայնել է օգնել։
Կայքը ստեղծելու համար կատարվել է ահռելի աշխատանք, կարդացվել են հարյուրավոր էջեր և լսվել տասնյակ պատմություններ։ Կայքում կարելի է գտնել նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին ստույգ ինֆորմացիա և լուսանկարներ։
Թիրախային լսարանը՝ ԱՄՆ և Եվրոպան է, որտեղ շատ քչերը գիտեն Արցախի մասին։ “Մենք արտիստներ ենք, և սա մեր ձևն է կարևոր թեմաների մասին խոսելու” ,- ասում են նրանք։
Հայկ Հարությունյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: