Հայաստանը բնակչության կանանց մասնաբաժնով բացարձակ առաջատար է աշխարհում։ Միայն Հայաստանում է կանանց թիվը գերազանցում 55 տոկոսը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով Համաշխարհային բանկի վիճակագրական տվյալներին։
Երկրորդ տեղում Ուկրաինան է, որտեղ կանայք կազմում են բնակչության 54,8 տոկոսը, երրորդ տեղում` Բելառուսը (կանանց մասնաբաժինը` 53,96 տոկոս)։
Վարկանիշի ստորին հորիզոնականները զբաղեցնում են Պարսից ծոցի երկրները։ Կանանց բնակչության ամենացածր թիվը Կատարում է (27,49%), մի փոքր ավելի բարձր` ԱՄԷ–ում (30,65%):
Ընդհանուր առմամբ աշխարհում կանանց ամենամեծ թիվը բաժին է ընկնում Խորհրդային Միության երկրներին, իսկ տղամարդկանց թիվը` Պարսից ծոցի երկրներին։
Միջազգային ֆինանսական կազմակերպության վիճակագրությունը հաշվարկվում է մի քանի տարվա կտրվածքով։ Ներկայացվածը վերաբերում է 2022 թվականի վերջի դրությամբ գրանցված տվյալներին։
Այսօրվա ուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կանայք ՀՀ բնակչության 53% են կազմում։