Յոթ երկիր նախազգուշացրել է Ռուսաստանում առաջիկա 2 օրվա ընթացքում ահաբեկչությունների սպառնալիքի մասին

  • 09:38 09.03.2024

Լատվիան, Կանադան, Հարավային Կորեան, Շվեդիան, Գերմանիան և Չեխիան միացել են Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան նախազգուշացմանը՝ առաջիկա երկու օրվա ընթացքում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին։ Լատվիայի ԱԳՆ-ն, վկայակոչելով ԱՄՆ դեսպանատան տեղեկատվությունը, ուրբաթ օրը՝ մարտի 8-ին, կոչ է արել իր քաղաքացիներին զգույշ լինել և առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել Մոսկվայում զանգվածային հավաքներից։ Գերատեսչությունը նաև կոչ է արել Լատվիայի քաղաքացիներին լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը՝ «միջազգային անվտանգության ոլորտում լարված իրավիճակի պատճառով»։

Կանադայի իշխանությունները խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց, ինչպես նաև զգուշացրել են ահաբեկչական հարձակման վտանգի մասին։ Նման նախազգուշացում է արել Ռուսաստանում Հարավային Կորեայի դեսպանատունը։ Դիվանագիտական ​​առաքելությունը նախազգուշացրել է ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին, ինչպես նաև նշել, որ մարտի 8-ին նվիրված միջոցառումների կապակցությամբ մարդաշատ վայրերում «դժբախտ պատահարների մեծ հավանականություն է սպասվում»։