«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը:
«Խմբի ճանապարհորդությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթում լինելու է բազմազանության, ստեղծարարության և երաժշտության խաչաձև մշակութային կամուրջ և մեծ տոն: Հայաստանի այս տարվա երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն մի քանի օր անց»,-ասվում է հաղորդագրության տեքստում:
«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:
«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:
Ֆրանսիական «Լադանիվա» խմբին Հայաստանում մեծ ճանաչում բերեցին հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: