Արցախցիների համար անհրաժեշտ է ստեղծել միասնական հարթակ՝ բոլոր տեղեկություններով

  • 09:03 11.03.2024

Սոցիալական, հոգեբանական, տեղեկատվական խնդիրները խորացնում և երկարացնում են փախստականների տրավման երկար տարիներով, ասում է Լարիսա Ալավերդյանը։

«Բոլոր սոցիալական ծրագրերի համար, որոնք կառավարությունը իրականացնում է ներքին տեղահանվածների համար, անհրաժեշտ է հրապարակել տեղեկատվական գրքույկ կամ հարթակ, ուղեցույց, ինչպես շահառուների, այնպես էլ աշխատողների համար, որպեսզի բոլորն իմանան՝ ինչ անել, ուր գնալ և ոիմ հետ անհրաժեշտության դեպքում կապ հաստատել»,- ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նա նշեց, որ բազմիցս կոչ է արել կառավարությանը՝ գրավոր և բանավոր, ընդգծելով նման գրքույկի կամ հարթակի անհրաժեշտությունը։

Նրա խոսքով, նման գրացուցակը պետք է ներառի ոչ միայն ընթացիկ ծրագրերի մանրամասները, այլ նաև այն հաստատությունների, կազմակերպությունների, իշխանությունների և այլնի տվյալները, որոնք օգնություն են ցուցաբերում ներքին տեղահանվածներին՝ անկախ տեսակից:

«Փախստական ​​կամ հարկադիր տեղահանված լինելը, ամեն դեպքում, տրավմա է, որը տարիների ընթացքում չի անհետանում։ Իսկ սոցիալական, հոգեբանական, տեղեկատվական խնդիրները խորացնում ու երկարացնում են այս տրավման երկար տարիներով։ Գիտենք, նման հարցերում մենք լայն փորձ ունենք։

Իսկ պետական ​​հատվածի այն աշխատակիցները, ովքեր չեն հասկանում, թե ինչ միջով են անցել ներքին տեղահանվածները և թույլ են տալիս իրենց վիրավորել, անհապաղ պետք է ազատվեն աշխատանքից»։

f