Մեհտիշենցիները առիթը բաց չեն թողել ընդգծելու, որ իրենց բարբառը /վիդեո/ հատուկ է եւ նման չէ ո՛չ Հադրութին, ո՛չ էլ Մարտակերտին։ Նրանք դժգոհում են, որ իրենց բարբառը բավականաչափ ուսումնասիրված և փաստագրված չէ։
Արցախից բռնագաղթելուց հետո մեհտիշենցիները մտավախություն են հայտնում, որ եթե նախկինում գյուղի երիտասարդները փորձում էին խոսել ստեփանակերտցիների ոճով, ապա այժմ անցնում են Երևանի ոճին, և Մեհտիշենի բարբառը կարող է մոռացվել։
«Մեզ միայն դա է մնացել՝ մեր բարբառը։ Մենք յուրահատուկ բարբառով խոսողներ ենք։ Սա ոչ մի տեղ Արցախում կամ Հայաստանում չես հանդիպի։ Մեզ դա է միայն մնացել»։
Ալվարդ Գրիգորյան
Լուսանկարը և տեսանյութը՝ Մեհտիշենը 2020 թվականի պատերազմից առաջ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: