Արցախի Շահումյանի շրջանի Ծար գյուղում ադրբեջանցիները հավանաբար ոչնչացրել են 13-րդ դարի հայկական խաչքարը, հայտնում է Հայաստանի կրթության նախարարությանը կից պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։
Ինչպես հայտնում է կենտրոնը, վկայակոչելով համացանցում հրապարակված լուսանկարները, ադրբեջանցիները գյուղում ավերել են Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայ զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Գյուղից անհետացել է նաև 1224 թվականի խաչքարը։