Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց, թե ինչու է Ալմա-Աթայի հռչակագիրը դարձել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների հիմք։
«Ալմա-Աթայի հռչակագիրն ընտրվել է, որովհետև սա այն առաջին և հիմնական փաստաթուղթն է, որտեղ Ադրբեջանը և Հայաստանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։
Հիշեցնենք՝ ԱլմարԱթայի հռչակագիրը միակ փաստաթուղթն է, որը Փաշինյանը կարողացել է պեղել, ապացուցելու համար Արցախի եւ Նախիջեւանի “պատկանելիությունը” ադրբեջանին։
Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են փոխընբռման 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզման պահին երկու երկրների միջեւ եղած սահմանները՝ որպես սահմանազատման և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմք ճանաչելու հարցի շուրջ, ասաց Միրզոյանը:
Փաշինյանը իր վեզիր Միրզոյանի հետ պնդում է 1991 թ․ սահմանները, հայտարարելով, որ դրանով “զրոյանում” է իրավիճակը։ Սակայն ամբողջ “հմայքը” կայանում է նրանում, որ Հայաստանը, փաստորեն, զրոյացնում է 1991-ից հայկական կողմի՝ ինքնապաշտպանոթյան իրավունքով ձերք բերածը եւ ճանաչում Բաքվի ուժի իրավունքը եւ վերջին պատերազմի արդյունքները։
Արարատ Միրզոյանն ասաց. «Աշխարհակարգը ոչ թե փոխվում է, այլ եղած աշխարհակարգն արեն չկա, փլուզվել է: Այդ աշխարհակարգին բնորոշ կանոնները համատարած չեն պահվում: Մենք ապրում ենք մի շրջան, երբ որոշներին թվում է, որ ուժն է ծնում իրավունք: Հանուն արդարության պետք է նկատել, որ այդ մոտեցումը այսօր որոշ դեպքերում լավ էլ արդարացված է:
Այս պայմաններում, երբ դու տեսնում ես, որ քո միջավայրը չկա, հարեւանությամբ կան կողմեր, որոնք առաջնորդնվում են «ուժն է ծնում իրավունք» սկզբունքով, դու պարտավոր ես կառավարել այդ իրավիճակն այնպես, որ այդ մարտահրավերները քեզ չոչնչացնեն: Օրինակ, կարգավորել հարաբերությունները կոնֆլիկտի կողմերի հետ, գտնել նոր գործընկերներ, կողմեր, որոնց հետ համագործակցությունը գոնե մի փոքր կբարձրացնի պաշտպանվածության աստիճանը»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Այսինքն՝ ճանաչելով թշնամու ուժի իրավունքը, Հայաստանը չի պատրաստվում ինքնապաշտպանվել, հրաժարվելով իր ինքնապաշտպանության իրավունքից եւ “կարգավորելով հարաբերությունները” ագրեսորի հետ։
Իլհամ Ալիևն իր հերթին ՄԱԿ-ի ներկայացուցչին այսօր ասել է, որ “Ադրբեջանը վերջ դրեց հայկական օկուպացիային՝ օգտագործելով ինքնապաշտպանության իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, և դրա արդյունքում այսօր տարածաշրջանն ավելի քան երբևէ մոտ է խաղաղությանը»։