Կրակոցները Մոսկվայի մարզի Կրոկուս-կենտրոնում կազմակերպել էր Կրեմլը, և կրակողների մատներից «Պուտինի հոտ է գալիս»։ Այս կարծիքը հայտնել է ռուս ընդդիմադիր հրապարակախոս Ալեքսանդր Նևզորովը YouTube-ի իր ալիքում։
«Մենք բազմիցս նկատել ենք, թե ինչպես է Կրեմլը ցանկացած անհասկանալի իրավիճակում կազմակերպում ինչ-որ ահաբեկչություն»,- նշել է փորձագետը։ «Պուտինյան վերնախավի տեսակետից ռուսական հասարակությանը վերջերս բացակայում էր համախմբող արհավիրք։ Հասկանալի է, որ շատ վարկածներ կլինեն, և Կրեմլը, ինչպես միշտ, կթաքցնի ու կքողարկի ամեն ինչ»,- եզրափակել է Նևզորովը։
Վլադիմիր Պուտինը, ով «մի քանի օր առաջ ստացել» է ձայների 87%-ը, դեռևս չի դիմել իրեն նոր «վստահած» ռուս ժողովրդին՝ թաքնվելով, ինչպես միշտ, իր բունկերում։ Նա չասաց, թե ով է պատասխանատու՝ թույլ տալով, որ տարբեր տեսություններ շրջանառվեն և չընդունելով հետաքննության միջազգային աջակցությունը, ինչպես դա արեց 1990-ականների տեռորի ժամանակ։
Այդ ժամանակ էր, որ Սերգեյ Շոյգուն հեռավոր Տիվայից եկավ եւ դարձավ «պետության փրկարար դեմքը», քանի որ Ռուսաստանում անընդհատ տեղի էին ունենում ահաբեկչական հարձակումներ, բնական և տեխնոլոգիական աղետներ: Պուտինի առաջին «ժամկետը» տեղի ունեցավ ռուս ժողովրդին «տեռորից և աղետներից» «փրկելու» ֆոնին, որոնք, ինչպես հետագայում պարզվեց, ռուսական հատուկ ծառայությունների գործն էին։ Շաքարավազի պարկերը կհաստատեն:
2012 թվականին՝ իր երկրորդ ժամկետի ընթացքում, Պուտինը Շոյգուին նշանակեց պաշտպանության նախարար՝ դրանով իսկ սկսելով Ռուսաստանի ներսում «կայունացման» և սարսափն ու աղետները արտասահման տեղափոխելու գործընթացը։ Արդյունքը եղավ Ղրիմի արշավը 2014թ., Արցախի ցեղասպանությունը 2016-2000-2023թթ., Ուկրաինայիպատերազմը 2022թ.։
Ըստ ամենայնի, Պուտինը, ով գտնվում է խաչմերուկում՝ հայտարարել նոր մոբիլիզացիա կամ վերջ տալ պատերազմին (երկուսն էլ սպառնում են նրա իշխանությանը), որոշել է նորից տեռորը վերադարձնել Ռուսաստանի ներս՝ իշխանությունը պահպանելու համար։ Եվ տրամաբանական է, եթե նա կրկին նշանակի Շոյգուին, բայց ոչ թե արտակարգ իրավիճակների նախարարի, այլ ԱԴԾ տնօրեն։ Նրա մոտ “փրկելն” ավելիլավ է ստացվում։
Երեք փաստ կա, որոնք վկայում են այն մասին, որ Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը կարող է լինել բռնապետ Վլադիմիր Պուտինի և նրա հետախուզական ծառայությունների ձեռքի գործը։ Դրանք իր բլոգում հնչեցրել է ռուս ընդդիմադիր, սոցիոլոգ Իգոր Էյդմանը։ Նա Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունն անվանել է «Կաշիրկա 2»։ Խոսքը 1999 թվականին տեղի ունեցած իրադարձությունների մասին է, երբ Ռուսաստանի Դաշնությունում Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց անմիջապես հետո պայթեցվեց բնակելի բարձրահարկ շենքը Մոսկվայի Կաշիրսկոե մայրուղու վրա։
Այն ժամանակ զոհվել է 124 բնակիչ։ Պետդումայի այն ժամանակվա խոսնակ Սելեզնևը մերկացրեց ԱԴԾ-ին՝ հայտարարելով պայթյունի մասին դեպքից երեք օր առաջ։
Էյդմանը նշել է երեք փաստ, որոնք վկայում են ԱԴԾ-ի հնարավոր մասնակցության մասին Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությանը: Առաջինը՝ ժամանակն է. ահաբեկչությունը տեղի ունեցավ Պուտինի վերընտրվելուց հետո, երբ նրա իշխանությունն այլևս վտանգված չէր։ Երկրորդ փաստը նպատակն է՝ Կրեմլը նախապատրաստում է բնակչության նոր լայնածավալ մոբիլիզացիա՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար։ «Անհրաժեշտ էր արյունալի պատրվակ՝ այս ոչ պոպուլյար միջոցը բնակչությանը «վաճառելու» համար։ Եվ այն ստեղծվեց»,- նշեց փորձագետը։ Երրորդ փաստը ձեռագիրն է. Էյդմանը հիշեցրել է, որ Պուտինը նախկինում դիմել էր Մոսկվայի և Վոլգոդոնսկի տների պայթեցման՝ Ռուսաստանի Դաշնության բնակչությանը վախով համախմբելու և երկրորդ չեչենական պատերազմի համար մոբիլիզացնելու համար։
Պուտինը հավանաբար չի հայտնվի ևս մի քանի օր, մինչև ամեն ինչ հարթվի և հայտարարվի նոր «հակահաբեկչական գործողության» մասին՝ այս անգամ Ռուսաստանի ներսում, որը վերածվում է միջուկային կոճակով մեծ համակենտրոնացման ճամբարի։