Հայաստանի նկատմամբ սկսվել է «վիշապաօձի» քաղաքականությունը, որը փորձարկվել է Արցախում

  • 14:17 23.03.2024

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բաց նամակ են հղել ատոմային էներգետիկայի գագաթնաժողովի համանախագահներին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել, ինչպես իրենք են սահմանել, «Հայաստանում խարխլված Մեծամորի ատոմակայանի կողմից բխող գլոբալ սպառնալիքին» և կոչ արել ԱԷԿ-ի գործունեությունը անհապաղ դադարեցնել, հաղորդում են լրատվամիջոցները։

Եթե ​​սրան ավելացնենք այն պնդումը, որ Տավուշի գյուղերի հանձնմամբ Ադրբեջանի վերահսկողության տակ կանցնի դեպի Վրաստան ճանապարհն ու գազատարը, ապա 2020 թվականից հետո Արցախի նկատմամբ արդեն իսկ փորձարկված ««վիշապաօձի» քաղաքականությունը ակնհայտ կդառնա։

Ադրբեջանական կողմը, չնայած Եռակողմ հայտարարությանը, 2022 թվականին սկսել է գրավել Արցախի գյուղերն ու ռազմավարական բարձունքները, այնուհետև հսկողության տակ վերցրել հաղորդակցությունները։ Եվ վերջում Շուշիի մերձակայքում Հայաստան տանող ճանապարհը փակեցին այսպես կոչված բնապահպանները։

Սրանք, ամենայն հավանականությամբ, նույն «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն» էին, ովքեր հիմա նամակ են գրել ատոմակայանի մասին։

Ճանապարհի փակումով սկսվեց Արցախի դանդաղ խեղդամահը։

Ռուսաստանի և համաշխարհային հանրության անմիջական մասնակցությամբ Արցախի նկատմամբ իրականացվող ««վիշապաօձի» քաղաքականությունը այժմ սկսել է կիրառվել Հայաստանի նկատմամբ. բոլոր միտումներն ակնհայտ են։

Այն փաստը, որ Հայաստանը ճանաչված երկիր է, չի կանգնեցնի խեղդամահ անողներին։ Ընդ որում, հայ քաղաքական գործիչները ամեն կերպ սատարում են այս անմտությանը։

Ալվարդ Գրիգորյան