Փաշինյանը դիմադրություն թույլ չի տալու․ գյուղերը կհանձնվեն մինչ նրա երկրորդ այցը Ոսկեպար

  • 12:25 24.03.2024

Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից «Մարտական եղբայրություն» միաբանության մի շարք անդամների իրավապահները կալանավորել էին։

Վաղ առավոտյան ձերբակալվել է Մարտական Եղբայրության անդամ Ավետիս Ավետիսյանը։

«Ինչպես հասկանում ենք, այս ձերբակալությամբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը չի սահմանափակվի։

Մարտական Եղբայրության նկատմամբ ռեպրեսիաները և քաղաքական հետապնդումները կշարունակվեն։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և հայ ժողովրդի ինքնապաշտպանության բարձրացման համար պայքարի ճանապարհին զրկանքներն անխուսափելի են։

Մենք գիտակցում ենք նաև պայքարի այլընտրանքի բացակայությունը և, ըստ այդմ, պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Դուք Ձեր գործը կանեք, մենք էլ մերը։ Մենք մեր գործի հաջողության մեջ կասկածներ չունենք»,-ասվում է հաղորդագրությունում։

«ՀՀ ներկա իշխանությունը չի կարող ասել, որ ձերբակալում է իր քաղաքացիներին իր հայրենիքի մի անկյուն այցելելու համար։ Դրա համար էլ ստիպված է հորինել։ Ստիպված է լուծումներ գտնել, որպեսզի իր հանցավոր մտադրություններն ի կատար ածի և այդ ճանապարհին, ինչպես հասկանում ենք, չի կանգնի ցանկացած ստորության առաջ»։

Կորել է կապը Մարտական եղբայրության անդամ Հրանտ Տէր-Աբրահամյանի հետ, հայտնում են Մարտական եղբայրությունից:

«Ամենայն հավանականությամբ նրան նույնպես բերման են ենթարկել։ Մարտական եղբայրության համար այս ամենը կանխատեսելի էր։ Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։
Մեր պայքարը միևնույն է հաջողելու է»,-հայտնել են կազմակերպության ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ Մարտական եղբայրության անդամները այսօր նախատեսսել էին այցելել սահմանամերձ Ոսկեպար, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում գործունեություն էր ծավալում՝ բարձրացնելով տեղի բնակչության ինքնապաշտպանության ունակությունները: Նրանց ոստիկանությունից հորդորել էին չգնալ անվտանգության նկատառումներից ելնելով, ինչին ի պատասխան Եղբայրության անդմաներտը առաջարկել էին փոխզիջումային լուծում, այն է գնալ Բաղանիս, որը նույնպես մերժվել էր:

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանին (2020 թ.-ի պատերազմի մասնակից, նախկին քաղբանտարկյալ) և Հենրիկ Մկրտչյանն այս պահին բերման են ենթարկում Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք Վերին Ոսկեպարի տարածքն այցելելու համար: Այս մասին գրել է Հրանտ Տեր-Աբրահամյանը։

«Այդ տարածքում գտնվում է «Մարտական եղբայրության» և «Ազատազենի» կողմից համատեղ կառուցված կրակային պարապմունքների տարածքը, որտեղ մարզումներ էին իրականացվում տեղի համայնքների բնակիչների համար՝ համաձայն Նոյեմբերյանի համայնքապետարանի և Մարտական եղբայրության կնքած համագործակցության հուշագրի:

“Մարտի 3-ին Ավետիս Ավետիսյանն ու Հենրիկ Մկրտչյանը մուտք են գործել Վերին Ոսկեպարի տարածք, որտեղ նրանց արդեն սպասելուց են եղել ոստիկանության ներկայացուցիչները: Վերջիններս ասել են, որ տարածք մուտք գործելու իրավունք չկա: Դրանից հետո տեղ է հասել նաև Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալը, որը նույնպես պնդել է, որ տղաները պետք է լքեն տարածքը, քանի որ այդտեղ գտնվելն անօրինական է,  որից հետո երկուսին ուղեկցել են ոստիկանության բաժանմունք՝ հիմնավորելու համար ոստիկանության պահանջը:

Մեր խնդիրն ու հարցը հենց ՀՀ ղեկավարության հետ է՝ արդյո՞ք որ օրենքով կամ ինչպիսի իրավական հիմքով է ՀՀ քաղաքացիներին կամ հատկապես Մարտական եղբայրության անդամներին արգելված մուտքը Վերին Ոսկեպարի տարածք», գրել էր Հրանտ Տեր-Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Ոսկեպար եւ հարակից համայնքների ներկայացուցիչների հետ եւ հայտնել 4 գյուղ հանձնելու մասին։ Ըստ երեւույթին, այցը պայմանավորված էր նաեւ նրանով, որ մարտի 3-ին հայտնի է դարձել այդ տարածքների փակ լինելու մասին։ Այսինքն՝ այդ տարածքները արդեն պատրաստ էին հանձնման նույն սխեմայով, ինչպ 2023-ի գարնանը հանձնվեցին Տեղ գյուղի տարածքները։ 

Տավուշցիները Փաշինյանի այցից հետո հայտարարել են, որ Փաշինյանը խոստացել է կրկին գալ 7-10 օր հետո եւ լսել մարդկանց որոշումը։ Նրանք հայտարարել են, որ պատրաստ են դիմադրել։ 

Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ․ մինչ Փաշինյանի երկրորդ այցը այդ տարածքները կհանձնվեն։ “Մարտական եղբայրության” անդամների ձեռբակալությունը ապացուցում է, որ Փաշինյանի կառավարությունը դիմադրություն թույլ չի տալու։   

f