Կիրանցի բնակիչները շատ լավ հիշում են Կոլցո գործողությունը

  • 17:38 24.03.2024

Տավուշի շրջանի Կիրանց գյուղում իրավիճակը արտաքինից հանգիստ է, բայց ներքին մտահոգություն կա մարդկանց մեջ։ Այդ մասին գյուղից հայտնում է Step1.am-ի թղթակիցը։

Մարդիկ կասկածանքով եւ անվստահությամբ են վերաբերվում «հյուրերին», այդ թվում լրագրողներին, ասելով, որ հաճախ նրանք ներքին քննարկումներն ու կարծիքներն ներկայացնում են այլ լույսի տակ, ինչից օգտվում է թշնամին։

Զգոնությունյունը նկատելի է մարդկանց մեջ, թեկուզ բոլորը միանշանակ ասում են, որ նպատակ չունեն լքել գյուղը, եւ կապրեն այստեղ, քանի որ դա իրենց տունն է։

Իսկ ինչ վերաբերում է այն տարածքներին, որոնք, ըստ ՀՀ կառավարության, ադրբեջանական են եւ պետք է հանձնվեն, ապա գյուղացինեը հիշում են 1990-ականները, երբ այդ տարածքներում բնակվող քոչվորնեը իսկական պատուհաս են դառել Կիրանց գյուղի համար՝ անասուն էին գողանում, ռմբակոծում էին։

Շատ լավ հիշում են Կոլցո գործողությունը, երբ ռուսների հետ միասին փորձում էին զինաթափել գյուղացիներին, ֆիդայիներին հավաքել-տանել, եւ գյուղը ոտքի է կանգնել ու պաշտպանել։

Մարդիկ գտնում են, որ ի վերուստ այդ հողը հայկական էր, եւ այն, որ ադրբեջանցիների քոչերը եկել ժամանակավոր բնակվել են այնտեղ, բազմացել, փոխել ժողովրդագրությունը, ամենեւին չի նշանակում, որ դա իրենց հողն է։