Նռնակով զինված անձին վնասազերծեցին եւ բերման ենթարկեցին, պահանջը դեռ անհայտ է

  • 19:51 24.03.2024

ԱԱԾ հատուկջոկատայինները հենց նոր վնասազերծեցին նռնակով զինված անձին եւ բերման ենթարկեցին նրան:

Նշենք, որ հատուկ գործողության ժամանակ ԱԱԾ հատուկջոկատայինները ոստիկանության Նոր Նորքի բաժնի շենքի ներսից դուրս գալով վնասազերծեցին նռնակով զինված անձին:

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ վնասազերծված  տղամարդն այժմ ոստիկանության Նոր Նորքի շենքի ներսում է:

Նարեկ Սարգսյանը ասաց, որ առայժմ հստակ չի կարող ասել, թե ինչ էր պահանջում նռնակով զինված անձը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր՝ 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։