Կիրանց․ Հիմա ի՞նչ գործ ունի ռուսն այստեղ, եկել է կանգնել Ոսկեպարի սահմանին

  • 23:25 24.03.2024

ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչ Արտակ Ղազարյանը 1990-ական թթ.-ից մասնակցել է գյուղի պաշտպանությանը: Այստեղ է զոհվել նրա 26-ամյա հարազատ եղբայրը, որի գերեզմանոցը գտնվում է գյուղի կենտրոնում`եկեղեցու տարածքում: Բնակչի խոսքով`4-րդ դարում հիմնադրված գյուղը նախկինում կրել է Գետաշեն անունը և միշտ եղել է հայաբնակ: Ներկայումս պահպանվել են 5 եկեղեցական շենքեր, որոնցից երկուսը կանգուն են, իսկ երեքից միայն պատերն են պահպանվել:

“Գյուղից այն կողմ մենք ունենք 40-50 հա հող: Գյուղացիք այդտեղ ցորեն են ցանում, գարի, իրենց մի տարվա ուտելու հացն են ստեղծում, եթե թուրքը գա այդտեղ նստի, մարդիկ այդտեղ ինչպես են ապրելու… Լրիվ հողերը տալիս են, ու տակը ինչ մնաց, արդեն գյուղով մեկ քո կյանքը դառնում է դժոխք: Անկախ նրանից, թե ով է գալիս, մենք տալու հող  չունենք, պատրաստ ենք թուրքի հերը անիծել: Քանի անգամ ենք ուղերձ հղել, որ այս կողմի վրա չգաք: Այս բնությունը, բարիքները տանք ինչ-որ մեկի՞ն, ոչ մի դեպքում: Ես ու իմ երեք տղաները այսօր կանգնած ենք այդ հողի համար: Հիմա ի՞նչ գործ ունի ռուսն այստեղ, հենց ռուսը գալիս է` հող են հանձնում: Եկել է կանգնել Ոսկեպարի սահմանին: Չես կարողանում` մի արա, ով կարող է` թող նա գա”, ասել է Արտակ Ղազարյանը Step1.am-ին:

Տաթև Ազիզյան

f