Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում կա Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Ի շարունակություն ավելի վաղ տարածված մեր հաղորդագրության՝ հայտնում ենք, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի»,- ասված է Անի Բադալյանի գրառման մեջ: