Այսօր խորհրդարանում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեցին՝ Տավուշի մարզի գյուղերը թշնամուն հանձնելու վերաբերյալ վերջնական որոշում կա՞։
«Ամեն ինչի մասին խոսվում է բաց, եւ հանրությունը թափանցիկ քննարկում է։ Պաշտպանության ոլորտի ղեկավարները որեւէ մտահոգիչ քայլ չեն անում»,- ասաց փոխնախարարը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։
Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն էլ լրագրողների հարցերին ի պատասխան ասաց․ «Դուք ինձ արդեն նեղում եք, հետապնդում եք, ի՞նչ հայրենիք, ո՞վ է հայրենիք հանձնողը։ Ինչի՞ համար եք ինձ հետապնդում, ոչ մեկը հող չի հանձնում։ Եթե մի բան լավ չեք հասկանում, ավելորդ հարցեր մի տվեք”։
Տավուշում Նիկոլ Փաշինյանը բնակչությանը վախեցրել էր պատերազմով։ Հարցին, թե պատերազմի վտանգ կա՞, Ասրյանը նման պատասխան տվեց․ «Գլխավոր շտաբի պետը զինված ուժերի ղեկավարն է, զինված ուժերն իրենց առջեւ դրված խնդիրները հիմա էլ կատարում են։ Պատերազմը կարող է լինել եւ մեկ ժամ հետո, եւ երկու կամ երեք ժամ հետո, եւ մեկ, երկու, երեք կամ հինգ տարի հետո։ Մենք հող հանձնող չենք»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: